Facebook-ը շահույթի գրեթե եռակի աճ է արձանագրել
ԼԱՅՖFacebook ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել 2016 թվականի առաջին եռամսյակում 195 տոկոսով շահույթի աճի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նշված ժամանակահատվածում զուտ շահույթը կազմել է 1,5 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 512 մլն դոլարի դիմաց:
Նման աճը բացատրվում է, մասնավորապես, գովազդից եկամուտների ավելացմամբ, որոնք կազմել են 5,2 մլրդ դոլար:
Facebook-ը հասույթը եռամսյակի ընթացքում կազմել է շուրջ 5,4 մլրդ դոլար, ինչը 52 տոկոսով ավեի է, քան մեկ տարի առաջ:
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը նաեւ անցյալ տարվա համեմատությամբ ակտիվ օգտատերերի թվի աճ է արձանագրել 15 տոկոսով: Այդ ցուցանիշը կազմել է 1,65 մլրդ մարդ:
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է



