Թուրքական հրետանին ԻՊ-ին պատկանող տանկ է ոչնչացրել Սիրիայի տարածքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական հրետանին հուլիսի 31-ին Սիրիայի հետ սահմանի մերձակայքում ոչնչացրել է «Իսլամական պետությանը» պատկանող տանկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, տանկը գտնվում էր թուրքական Գազիանթեփ նահանգի մերձակայքում՝ սիրիական Ջարաբաուս քաղաքից ոչ հեռու, ԻՊ-ի վերահսկողութ յան տակ: Վերոնշյալ շրջանում իսլամիստները շարունակում են ականապատման գործողությունները՝ կանխելով թուրքական հնարավոր ցամաքային գործողությունները:
Բացի դրանից, գիշերվա ընթացքում Ջարաբլուսի շրջանում պայթյունների և ռազմական ինքնաթիռների ձայներ են լսվել: Տեղեկություններ կան, որ միջազգային դաշինքը հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



