ԿԺԴՀ-ն վերստին բալիստիկ հրթիռի անհաջող արձակում Է անցկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն միջին հեռահարության բալիստիկ հրթիռի երկրորդ անհաջող արձակումն Է անցկացրել:
Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ հրթիռի արձակումը տեղական ժամանակով ժամը 6:40-ին անցկացվել Է ԿԺԴՀ-ի արեւելյան ափի Վոնսան քաղաքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել Է, որ հրթիռը, հավանաբար, ընկել Է մեկնարկից մի քանի վայրկյան հետո: Հարավկորեացի զինվորականները նշում են, որ սա «Մուսուդան» նոր հրթիռի արձակման արդեն երկրորդ անհաջող փորձն Է, որը տեսականորեն կարող Է թռչել մինչեւ Ասիայում եւ Խաղաղ օվկիանոսում տեղակայված ԱՄՆ-ի ռազմաբազաներ:
Առաջին հրթիռը փորձել Էին արձակել ապրիլի 15-ին՝ ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրը, սակայն փորձարկումն անհաջողության մատնվեց:
Ամսվա սկզբին ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտնել են նոր տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի շարժիչի ցամաքային հաջող փորձարկման մասին:
Չնայած պատժամիջոցների ռեժիմին, որը գործում Է երկրի նկատմամբ, Փենյանը չի նվազեցնում ցուցադրական ռազմական փորձարկումների եւ վարժանքների թիվը:



