Բրյուսելի օդանավակայանը մայիսի սկզբին մասնակիորեն կբացի մեկնաթռիչքների ավերված սրահը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելի միջազգային օդանավակայանը մեկնող չվերթերի օրական թողունակությունն ավելացրել Է մինչեւ 18 հազար ուղեւոր եւ ծրագրում Է մայիսի սկզբին մասնակիորեն բացել մեկնաթռիչքների սրահը, որն ավերվել Էր մարտի 22-ի ահաբեկչական գործողությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է օդանավակայանի հայտարարության մեջ:
Դրանում նշվում Է, որ օդանավակայանն սկսել Է «մեկնաթռիչքների սրահի ժամանակավոր բացման տեխնիկական նախապատրաստման վերջին փուլը»:
«Առայժմ հայտնի չԷ, թե որքան ժամանակ կպահանջեն այդ նախապատրաստումը եւ նորոգումը: Օդանավակայանը ծրագրում Է մասնակի բացում մայիսի սկզբին՝ անվտանգության ծառայությունների հետ խորհրդակցելուց հետո»,- ասված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երրորդ պայթյունը տեղի Է ունեցել փոքր-ինչ ավելի ուշ մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 32 մարդ, ավելի քան 300-ն ստացել Է տարբեր աստիճանի ծանրության վերքեր: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



