Էրդողանը կրկին սպառնացել է
ԲԼՈԳԼևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խորվաթիա կատարած այցի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցին, Էրդողանը նշել է, որ Թուրքիայում մոտ 100 հազար հայ կա: Նրան բարկացրել է հատկապես ՀՀ նախագահի կոշտ ուղերձը, որին ի պատասխան էլ հայտարարել է, թե «Հայաստանը կրակի հետ է խաղում»: Նա նշել է Ադրբեջանի «լուրջ» առավելություններին մասին` ընդգծելով, որ այն չի կարող համեմատվել տարածաշրջանի այլ երկրների` Վրաստանի կամ Ուկրաինայի հետ` սրանով որոշ ուղերձներ հղելով նաև Ռուսաստանին:
Երկու օր առաջ Բաքվում Էրդողանը որևէ բան չխոսեց Հայաստանից կամ Արցախից, փոխարենը Խորվաթիայում արեց դա: Փաստորեն, այս օրերին հայկական բանակը լավ ցավեցրել է Թուրքիայի «կրտսեր եղբորը», ինչն էլ ստիպել է Էրդողանին հանդես գալ սպառնալից հայտարարությամբ:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



