«Օպել Աստրա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մեքենան հրող տղամարդուն եւ բախվել մեքենայի հետնամասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արտաշատ-Երեւան գյուղամիջյան ճանապարհին՝ Բերքանուշ գյուղի հատվածում, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել այդ պահին «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան հրող տղամարդուն եւ բախվել ավտոմեքենայի հետնամասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները եւ վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



