Էլինա Դանիելյանը հաղթել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոնուհուն
ՍՊՈՐՏՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնուհի Մարիա Մուզիչուկին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հայուհին խաղացել է սպիտակ խաղաքարերով և հաջողության է հասել ուժեղ մրցակցի հետ պայքարում:
7-րդ տուրից հետո փոփոխվել է մրցաշարի առաջատարը: Վալենտինա Գունինան, հաղթանակ տոնելով Աննա Մուզիչուկի նկատմամբ, արդեն վաստակել է 4.5 միավոր և Ժաո Քսյուի ու Նանա Դզագնիձեի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ապրիլի 28-ին կայանալիք 8-րդ տուրում Էլինա Դանիելյանի մրցակիցն առաջատարներից մեկն է՝ Նանա Դզագնիձեն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



