Հրայր Մկոյանի թիմը հաղթեց «Սեյիփա»-ին
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը մասնակցել է Իրանի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրին: 28-րդ տուրի շրջանակներում Մկոյանի ակումբը՝ Թեհրանի «Էսթեղլալ»-ը մրցակցի հարկի տակ հյուրընկալվել է «Սեյիփա»-ին եւ հաղթել է 2-1 հաշվով:
Ամբողջական հանդիպում անցկացրած Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Մկոյանը խաղի ընթացքում հուսալի է գործել և օգնել է իր թիմին հաղթական հաշիվ պահել: Խաղի 44-րդ րոպեին Մկոյանը խաղը սպասարկած մրցավարի կողմից զգուշացվել է:
Հյուրընկալվելիս տոնած հաղթանակից հետո «Էսթեղլալ»-ը իր հաշվին ունի 51 միավոր և միանձնյա գլխավորում է Իրանի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը: Մայիսի 8-ին կայանալիք 29-րդ տուրում «Էսթեղլալ»-ի մրցակիցը կլինի «Տրակտոր»-ը, որն ընթանում է 4-րդ տեղում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



