Դավիթ Արշակյանը խաղաց, սակայն «Տրակայ»-ը չհաղթեց
ՍՊՈՐՏԼիտվայի ֆուտբոլի ընթացիկ առաջնության 9-րդ տուրում առաջատար «Տրակայ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Դավիթ Արշակյանը, սեփական հարկի տակ ընդունել է «Կաունո»-ին:Սկզբունքային մրցավեճն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:
«Տրակայ»-ի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Դավիթ Արշակյանը, ով փորձել է օգնել իր թիմին հաղթանակի հասնելու հարցում: Չնայած հայ ֆուտբոլիստի գործադրած ջանքերին՝ խաղն ավարտվել է 0-0 հաշվով:
Առաջնության 9 տուրերից հետո «Տրակայ»-ն իր ակտիվում ունի 22 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



