Իտալիայում ահաբեկչություն նախապատրաստող երկու մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայում ոստիկանները ձերբակալել են ահաբեչություն նախապատրաստելու մեջ կասկածվողներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով Իտալիայի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ ձերբակալվածները շատ վատ մտադրություններ են ունեցել Իտալիայի հետ կապված:
«Միլանի ոստիկանությունը լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել Իտալիայի հյուսիսում: Երկրում 2 մարդ է ձերբակալվել, ովքեր պատրաստվելիս են եղել լքել երկիրն ու միանալ Սիրիայում կամ Իրաքում «ԻՊ»-ի ներկայացուցիչներին»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ԻՊ»-ը պատրաստվում է Եվրոպայի լողափերում ահաբեկչություն իրականացնել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



