Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մարկ Քիրքը կոչ է անում չընդունել Ադրբեջանի աղաղակող երկերեսանիությունը. սենատորի հոդվածը The Hill-ում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ժամանակն է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների և միջազգային հանրության կողմից բախվի ԼՂՀ դեմ իրականացրած իր ռազմական ագրեսիայի հետևանքներին: Այս մասին The Hill-ում հոդված է գրել ԱՄՆ Իլինոյիս նահանգից ընտրված սենատոր Մարկ Քիրքը:

Նա ներկայացրել է, թե ինչպես երկարատև սպառազինվելուց հետո ապրիլի սկզբին Ադրբեջանը լայնածավալ հարձակում իրականացրեց ԼՂՀ-ի նկատմամբ, որը պատճառ դարձավ 1994 թվականի կնքած հրադադարի ամենամասշտաբային խախտման: «Հրադադարի ռեժիմը ստուգող մեխանիզմների բացակայության պարագայում Ադրբեջանն ավելի ու ավելի ռազմատենչ է դառնում` իր գործողությունների համար չբախվելով որևէ հետևանքի: Սա պետք է փոխվի»,- նշել է Քիրքը:

Նա իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսին և Էլիոթ Էնգելին, ովքեր առաջարկում են կիրառության մեջ դնել հրադադարի ռեժիմի խախտումները մշտադիտարկման ենթարկող մեխանիզմներ, որոնք կպարզեն, թե որ կողմից են գալիս կրակոցները, ինչպես նաև շփման գծից հեռացնել դիպուկահարներին: ԱՄՆ օրենսդիր գործիչը փաստել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 անդամներ, ինչպես նաև ԱՄՆ պետդեպն ու Մինսկի խմբի համանախագահներն աջակցել են այս նախագծին: Հայաստանն ու ԼՂՀ-ն ևս համաձայնել են կիրառել այս առաջարկները, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է դրանք մերժել:

«ԱՄՆ ղեկավարությունը պետք է դադարեցնի արյունահեղությունը, որտեղ Ադրբեջանը հարձակվում է ԼՂՀ-ի վրա, ԼՂՀ-ն պատասխանում է, իսկ այնուհետև Ադրբեջանը մեղադրում է հայերին հրադադարի ռեժիմի խախտման մեջ: Մենք այլևս չպետք է ընդունենք Բաքվի աղաղակող երկերեսանիությունը: Կոչ եմ անում ԱՄՆ վարչակարգին Ռոյս-Էնգելի առաջարկները բարձրացնել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շրջանում»,- ասել է Քիրքը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հանրության քննադատությանն է ենթարկվել մարդու իրավունքների խախտումների հարցով:

«Ադրբեջանը պետք է ցույց տա ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը, որ իսկապես ցանկանում է խաղաղության գործընկեր լինել Հայաստանի և ԼՂՀ-ի հետ: Բաքուն պետք է ամբողջությամբ ընդունի Ռոյս-Էնգել առաջարկները:

Ալիևի ընտրությունն ակնհայտ է. նա կամ պետք է լծվի հայերի հետ դիվանագիտական բանակցություններին` խաղաղ պայմանների ներքո, կամ պետք է շարունակի ռազմական և անօգուտ քաղաքականությունը: Եթե նա ընտրի երկրորդը, ապա պետք է իմանա, որ ադրբեջանական ագրեսիայի ցանկացած գործողություն միայն ավելի կհաստատի ԼՂՀ փաստարկը, որ այն պետք է գնա Կոսովոյի ճանապարհով: Որպես Կոսովոյի պատերազմի վետերան, ես իսկապես հույս ունեմ, որ Ադրբեջանը գիտակցում է` ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- եզրափակել է հոդվածը Քիրքը:

Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»