Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեզոնային ալերգիա՝ «արցունքներով լցված գարուն». որո՞նք են հիմնական պատճառները

ԼԱՅՖ

Պոլինոզ՝ «Սեզոնային տանջանքների» մեղավորը

Սեզոնային ալերգիան տարվա որոշակի եղանակներին առաջացող ալերգիկ ռեակցիա է: Այն կարող է արտահայտվել կամ սեզոնային ռինոկոնյուկտիվիտի ու ռինիտի տեսքով, կամ էլ բրոնխիալ ասթմայի տեսքով: Սեզոնային ալերգիայի առաջացման պատճառը տարբեր բույսերի՝ ծառերի, ծաղիկների, նույնիսկ որոշ սնկերի և այլ բույսերի փոշին է: Սեզոնային, և առհասարակ ցանկացած տեսակի ալերգիայով տառապող մարդիկ հաճախ են գիշերը արթնանում խեղդոցից և անհանգստությունից, որոնք էլ խաթարում են քնի ընթացքը: Մի քանի նմանատիպ գիշերներ, և քնի խանգարումը պատրաստ է: Առաջանում է նևրոզի վիճակ, դյուրագրգռություն, 2-3  անքուն գիշերները ցանկացած մարդու մոտ կարող են առաջացնել հիստերիա և գերակտիվություն;

Հիվանդությունը անտեսելու հետևանքները.

Ալերգիայի հետ կատակները վատ վերջաբան են ունենում, այն կարող է բավական  լուրջ հետևանքներ ունենալ: Եթե ալերգիկ պրոցեսը մատնել անուշադրության, իսկ պացիենտների մեծ մասը հենց այդպես էլ անում է, կարող են առաջանալ այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են բրոնխիալ սպազմը կամ բրոնխիալ ասթման:

Գարնան կեսից մինչև ամառվա վերջը տևող տանջանքներ.
Սեզոնային ալերգիկ ռեակցիաները առաջանում են մոտավորապես ապրիլ-մայիս ընկած ժամանակահատվածում՝ ծառերի փոշուց, շարունակվել մինչև հուլիս ամսվա կեսը, ապա հերթը հասնում է ծաղիկներից ալերգիա ունեցողներին, իսկ այս շրջանը կարող է շարունակվել մինչ առաջին ձյունը: Օդում ալերգենների առկայությունը կախված չէ տարվա եղանակից, այլ ավելի շատ՝ ծաղկունքի սեզոնից:

Ալերգիա հրահրող ծառեր.
«Վնասակար» և ալերգիկ ծառերի մեջ առաջին տեղն է զբաղեցնում կեչին, դրան են հաջորդում լաստենին,  պնդուկի ծառը, թխկին,  հացենին: Իսկ օրինակ վատ համբավ ունեցող բարդին, որին ամեն ինչում մեղադրում են, ինքնին ընդհանրապես չի առաջացնում ալերգիա:

Ալերգիկներին «մխիթարողները».
Սեզոնային ալերգիան բուժող դեղամիջողները կարել է բաժանել մի քանի խմբի:

 

  • Հակահիստամինային, հակաալերգիկ դեղամիջոցներ, որոնք կարելի է օգտագործել ինչպես տեղային կերպով (կաթիլներ, սփրեյներ), այնպես էլ դեղահաբերի տեսքով: Մեր օրերում շուկայում առկա հակաալերգիկ դեղամիջոցների տեսականին շատ լայն է, ուստի դեղամիջոց ընտրելուց առաջ հարկ է համաձայնեցնել բժշկի հետ, որը կմանրամասնի տվյալ դեղամիջոցի հատկությունները: Բժիշկը,  դեղամիջոցը նշանակելուց առաջ, պիտի կարևորի ոչ միայն դրա արդյունավետությունը, այլև կողմնակի բարդություններին:
  • Հաջորդ խմբին են պատկանում ալերգիկ բորբոքումները բուժող դեղամիջողները: Դրանք են հիմնականում քթի և աչքի կաթիլներն ու սփրեյները:
  • 3-րդ խումբը  գլյուկոկորտիկոստերոիդ  տեղային կամ սիստեմային օգտագործման դեղամիջոցներն են: Սիստեմային դեղամիջոցները պետք է ընդունել այլ դեղամիջոցների անարդյունավետության դեպքում:


Ալերգիայի վրա դրական ազդող գործոններ.

Սեզոնային ալերգիայի ժամանակ ալերգիկ մարդկանց կարևոր է մշտապես տեղյակ լինել եղանակի տեսության մասին, քանի որ եղանակային գործոնները մեծ ազդեցություն են թողնում ալերգիկ մարդու վիճակի վրա: Անձրևոտ եղանակին փոշու պարունակությունը օդում գալիորեն նվազում է, իսկ քամոտ ու չոր եղանակին ընդհակառակը՝ բարձրանում:

Աղբյուրը՝ Doctors.am
Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համար