Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումն աճում են, գանձվող հարկերը՝ նվազում.«Ժողովուրդ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով հազար խոշոր հարկատուները ընդհանուր պետական բյուջե են վճարել 156 միլիարդ 552 միլիոն 833 հազար դրամի հարկ։ Ինչպես միշտ, խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որն առաջին եռամսյակում 15 միլիարդ 606 մլն դրամի հարկ է վճարել պետբյուջե։ Խոշոր հարկատուների ցուցակի երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Զվարթնոց» օդանավակայանը, «Հայաստանի էլեկտրական ցացներ» և «Ֆլեշ» ընկերությունները։
Ուշագրավ է, որ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ ՀԷՑ– ի վճարած հարկերը կես միլիարդ դրամով նվազել են։ 2015-ին ՀԷՑ-ը վճարել էր 4 միլիարդ 596 մլն 863 հազար դրամի հարկ, այս տարի՝ 4 միլիարդ 96 մլն 808 հազար դրամի։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում էլէներգիայի ատադրությունը և սպառման ծավալները, անցած տարվա համեմատ, էապես ավելացել են։ Ստացվում է՝ էլէներգիայի արտադրությունն ու սպառումն աճում են, հարկերը՝ նվազում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։