Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) Ազգային Առանցքային Ցուցանիշների հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցող 14 երկրի շուրջ 40 պատվիրակներ ապրիլի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունից:
Բարձրաստիճան հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ նրանց ներկայացրել են թանգարանի հիմնական և ժամանակավոր ցուցադրությունները, պատմական իրադարձությունների մանրամասները:
Պատվիրակները թանգարանի տպավորիչ շրջայցից հետո եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



