Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վերադարձ անցյալին չի լինելու, այդ թվում` հողերի հետ կապված. Բակո Սահակյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Առանց Արցախի Հանրապետության մասնակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն անհնարին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին արցախյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմին, դրա հետևանքններին ու հայկական կողմի հետագա անելիքներին:

«Չկա մի հավանական զարգացում, որ խնդիրը լուծում կստանա առանց մեր մասնակցության: Այդպիսի բան չի լինելու: Իհարկե, ունենալով հիմնախնդրի լուծման հետ կապված հստակ մոտեցում` միաժամանակ մենք հայտարարել և հայտարարում ենք, որ մեզ համար ավելի նախընտրելի է խանգարված ձևաչափով բանակցությունները, քան պատերազմական գործողություններ: Սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր դիրքորոշումից, սկզբունքից, որ հիմնախնդրի լուծման հետ կապված մեր տեսակետը փոփոխության է ենթարկվել: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր փորձելու ենք ազդել հավանական բան ակցային գործընթաց սկսելու դեպքում, որ Արցախը լինի այդ բանակցային գործընթացի լիարժեք կողմ: Այս պահի դրությամբ մենք չենք տեսնում այդպիսի հնարավորություն, քանի որ այն, ինչ թույլ է տվել Ադրբեջանը, որևէ կերպ չի խոսում այն մասին, որ մոտ ապագայում վերադառնալու ենք բանակցային սեղանի շուրջ: Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը հնարավորություն է ունեցել այս երկար տարիների ընթացքում համոզվելու, որ հայկական կողմը ցանկանում է, որ այս հիմնախնդիրը լուծում ստանա բանակցային գործիքների օգնությամբ»,- նշել է Բակո Սահակյանը:

Արցախի նախագահն անդրադարձել է վերջերս ավելի ակտիվ դարձած քննարկումներին` կապված հողերը հանձնելու հետ` նշելով, թե դրանք բացարձակապես անհիմն են: «Ես տեղյակ եմ այդ քննարկումների ու մեկնաբանությունների մասին և կցանականայի, որ մենք դադարեցնենք այդ անհիմն քննարկումները: Դրանք չեն նպաստում մեր առաջադրանքի կատարմանը: Անհրաժեշտություն կա կտրուկ դադարեցնել այդ գնահատականները, քանի որ դրանք չեն նպաստում մեր աշխատանքին: Այս տարիներին մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ վերադարձ անցյալին չի լինելու, այդ թվում և հողերի հետ կապված: Մենք նաև հ նարավորություն ենք ունեցել մեր տեսակետը ներկայացնելու քաղաքացիներին` նշելով, որ ներկայիս վիճակի, հողերի հետ կապված լիազորությունները վերապահված են միայն ու միայն ժողովրդին: Անհրաժեշտ է դադարեցնել հակասություններ փնտրել Հայաստանի և Արցախի տեսակետների միջև, որովհետ նման բան չի կարող լինել: Մենք գործ ունենք համազգային նշանակության խնդրի հետ, և մենք չենք կարող ունենալ հակասություններ: Մենք իրականացնում ենք հետևողական աշխատանք և դեռևս այս պահի դրությամբ չենք ստացել Ադրբեջանի կողմից առաջին և հիմնական պատասխանը` ընդունում են նրանք մեր ա նկախությունը, թե ոչ: Եթե ոչ, ապա այն, ինչ քննարկվում և խոսվում է, դրանք առ ոչինչ են: Ցանկանում եմ, որ այս իրողությունից և ճշմարտությունից կառուցված լինի թե՛ մեր ռազմավարությունը, թե՛ մեր քաղաքականությունը»,- ընդգծել է Արցախի նախագահը:

Անդրադառնալով ապրիլի սկզբին ադրբեջանական կողմի սանձազերծած գործողությունների հետևանքներին` Բակո Սահակյանը նշել է, որ առավել ցավալի են մեր զինվորների կորուստները, որոնք անդառնալի են: «Նրանք մեր երեխաներն են, մեր հարազատներն են: Գիտակցված այդ զոհաբերությունն արժևորելու լավագույն միջոցը մեր երկրի շենացումն է, անվտանգության ապահովումը:»,- ասել է նա:

Նախագահը հայտնել է, որ շարունակվում է համագործակցությունը ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, կուսակցական և համայնքային կազմակերպությունների հետ: Նա հատկապես կարևորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունն Արցախ, որի ընթացքում ընդունվել են շատ որոշումներ: «Պայմանավորվածությունների մի մասն արդեն իրագործվում է: Քանի որ ՀՀ նախագահը քաջ տիրապետում է ռազմաճակատի տարբեր հատվածներին, քանի որ մենք ազատագրել ենք մեր հայրենիքը, երբ նա ղեկավարում էր մեր ռազմական գերատեսչությունը, օգտագործել ենք նրա փորձն անհրաժեշտ շտկումներն իրականացն ելու և հաջորդ մեր գործողությունները նախանշելու համար»,- հայտնել է Բակո Սահակյանը` տեղեկացնելով, որ առաջիկայում հանդիպելու է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ