Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լևոն Զուրաբյանն արտաքին վտանգի առջև իշխանությանը և ընդդիմադիրներին համախմբվելու կոչ է անում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Արցախի և Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում իշխանություններին և ընդդիմադիր քաղաքական ուժերին միասնականության կոչ է անում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցերի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ առաջիկա ամիսները վճռորոշ են լիելու Հայաստանի և Արցախի համար՝ նկատելով, որ թե իշխանությու նը, թե որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր պետք է ավելի լուրջ մոտենան այս ամենին և գիտակցեն, թե ինչ է կատարվում: «Ամենակարևոր խնդիրը, որ այս պայմաններում մենք պետք է լուծենք, մեր միասնականությունն է: Սակայն միասնականությունը միակողմանի չի լինում և ոչ էլ խոսքով է լուծվում: Դա առաջին հերթին գործ է: Այս առումով ավելի շատ գործ պետք է անեն իշխանությունները: Ընդդիմությունն այդ միասնականության առումով իր գործն արդեն արել է, իսկ իշխանությունները դա պետք է ցույց տան գործով, ոչ թե խոսքով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ այս պահին պետք չէր զբաղվել Ընտրական օրենսգրքով՝ միաժամանակ նկատելով, որ այդ հարցով զբաղվել են միայն նրա համար, որ 2017թ. նշանակված են խորհրդարանական ընտրություններ, իսկ նոր Ընտրական օրենագիրքը պետք է ընդունվի մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը: «Սա է միակ պատճառը, որ մենք զբաղվում ենք ու պետք է զբաղվենք Ընտրական օրենսգրքով»,- ասաց պատգամավորը:

Զուրաբյանի գնահատմամբ՝ իշխանությունները և ըննդիմությունը պետք է հասկանան, որ այս պահին լուծվում է ոչ թե իրենց կուսակցությունների շահը, գոյատևել կամ չգոյատևելու հարցը, այլ Հայաստանի և Արցախի ճակատագիրը: Պատգամավորը նշեց, որ ցանկանում է ուղերձ հղել իշխանություններին և որոշ ընդդիմադիր ուժերի: Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքի քվեարկության ընթացքում խորհրդարանի ղեկավարությունը թույլ է տվել կանոնակարգի խախտում, երբ քվեարկությունից առաջ թույլ չի տվել պատգամավորներին ելույթներ ունենալ վարման կարգի վերաբերյալ: «Մենք իշխանություններին  կոչ ենք անում հրաժարվել նման գործելաոճից, այլապես որևէ հավատ հանրության մեջ չի լինի, որ այս բարդ պայմաններում քաղաքական ուժերի միասնականությունը կարող է կայանալ»,- ընդգծեց նա:

Պատգամավորը հնչեցրեց նաև ուղերձ ուղղված ընդդիմադիր ուժերին: Նա որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի կոչ արեց զերծ մնալ իրական ընդդիմություն որոշելու քայլերից: «Ես ցանկանում եմ հիշեցնել, որ իրական ընդիդմությանը միայն մեկ չափանիշ կա: Իրական է այն ընդդիմությունը,  որն իր քննադատության թիրախ համարում է միայն իշխանությունները: Դուք երբեք չեք տեսնի, որ մենք զբաղվենք որևէ ընդիմադիր քաղաքական ուժի քննադատությամբ: Մենք քննադատում ենք միայն իշխանություններին: Ճիշտ է՝ ապրիլի 2-ից հետո մենք ավելի զուսպ ենք դարձել, թեկուզ այդ զուսպ քննադատության թիրախը լինելու է, կա,  եղել է իշխանությունը: Սա շատ հստակ չափանիշ է: Ազգային միասնականություն նշանակում է առաջին հերթին այդպիսի գզվռտոցից զերծ մնալը՝ թեկուզ ընդդիմության շարքերում: Մենք պետք է հասկանանք, որ Ընտրական օրենսգրքի ընդունումը ազգային միասնականության այս գործընթացում պետք է դառնա ոչ թե կռվախնձոր, պետք է դառնա ոչ թե մանր մունր քաղաքական ինտրիգների դաշտ, այլ առաջին համերաշխության տարրը դառնա այդ ազգային միասնականության ճանապարհին: Դրա համար ենք մենք պնդել, որ կոնսենսուս լինի: Սա կարող է դառնալ մի կարևոր բաղադրիչ, որ գործով կապացուցի հայ ժողովրդի, քաղաքական ուժերի միասնականությունը արտաքին վտանգների առջև: Բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում զերծ մնալ մանր քաղաքական կոնյունկտուրայով թելադրվող քայլերից և փորձել հասնել կոնսենսուսի, ոչ մեկը թող չթաղի այդ կոնսենսուսի գաղափարը, մենք դրա կարիքն ունենք»,- եզրափակեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: 

ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»