Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը թվային տեխնոլոգիաներով հարուստ և հետաքրքրիր շոու է խոստանում

ԼԱՅՖ

 «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը պատրաստվում է մայիսի 1-ին մեկնել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ: Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳոհարԳասպարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հայաստանյան մասնակիցը մարտական է տրամադրված:

« Եվրատեսիլ»-ը ևս մեկ հիանալի միջոց է, որ մեր ազգին հպարտանալու առիթ պարգևենք, որ 43-ից ավելի երկրներում 200 միլիոն հանդիսատեսի համար հնչի Հայաստան անունը: Արտիստի համար ամենակարևորը տրամադրվածությունն է, Իվետան իր կարիերան սկսել է մրցույթներից. այս առումով մենք հանգիստ ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Գոհար Գասպարյանը:  

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը թվային տեխնոլոգիաներով հարուստ և հետաքրքրիր շոու է խոստանում: «Բեմադրությունը նման է լինելու տեսահոլովակի»,-շեշտեց նա`հավելելով, որ շուտով հասանելի կլինեն Մուկուչյանի մրցութային LoveWave երգի cover և remix տարբերակները: Ընդ որում` cover տարբերակն ստեղծելիս երգչուհին համագործակցել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի հետ, և այն համեմված է էթնիկ, ջազային ռիթմերով և ազգային գործիքների հնչողությամբ:

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանըլրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանգիստ է, լարված չէ և շատ է գնահատում մարդկանց վերաբերմունքը:

«Բեմադրության հետ կախված փակագծերը չենք կարող բացել, ինձ հետ լինելու են հինգ բեք վոկալ երգչուհիներ: Ես ինձ ապահով եմ զգում, երբ նրանք ինձ հետ են: Մենք համագործակցել ենք Շվեդիայից մի ռեժիսորի հետ, ով բավականին հետաքրքիր մտքեր ունի»,-շեշտեց նա:

Իվետա Մուկուչյանի խոսքով`ինքը ճամփորդել է Հայաստանով և այն ամենը, ինչ կապված է հայրենիքի հետ, հուզմունք է առաջացնում: «Ես արդեն գիտեմ, թե իմ ընկերներին Հայաստանում ուր կտանեմ»,-ընդգծեց նա:

«Եվրատեսիլ-2016» մրցույթի ցուցադրման պաշտոնական գործընկերն է «Յուքոմ» ընկերությունը:

«Մրցույթը ևս մեկ առիթ է, որ մարդիկ իմանան, թե ինչ է Հայաստանը, ովքեր են հայերը: Միայն հաջողություն եմ մաղթում, թող մեր հաղթանակների ամիս մայիսը ևս մեկ դրսևորում ունենա»,-նշեց «Յուքոմ» ընկերության մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա զգացմունքներով հագեցած LoveWave ստեղծագործությամբ: Երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Երգն ամբողջությամբ կառուցված է երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների հիման վրա: Մրցութային երգի տեսահոլովակը հայ-գերմանական համատեղ արտադրություն է:  Իվետա Մուկուչյանը մրցութային բեմում ելույթ կունենա 5 բեք-վոկալիստների ուղեկցությամբ. նրանք են Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Սոնա Գյուլխասյանը եւ LoveWave երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը:

«Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո:  «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվե՛նք»:

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել