Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կես դար անց Շառլ Ազնավուրը կրկին գերեց Բուխարեստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն ապրիլի 28-ին բացառիկ համերգով հանդես եկավ Բուխարեստի Սալա Պալատուլուի նշանավոր դահլիճում: Չորս հազար հոգի հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին լեգենդար արտիստի մուտքը բեմ: Սկսելով «Գաղթականներ»(Les Emigrants) երգից` Ազնավուրը կատարեց իր նշանավոր հիթերը` «Պետք է գիտնալ»(Il faut savoir), «Իմ սերերն ոÖ ‚ գլխացավանքները»(Mes amours, mes emmerdes), «Ինչպես ասում են»(Comme ils disent), «Երիտասարդություն»(Sa jeunesse), «Դեռ երեկ»(Hier encore), «Մեռնել սիրուց»(Mourir d’aimer), «Նա»(She), «Մամա»(La mama), «Ավե Մարիա»(Ave Maria), «Այսուհետ»(Desormais), «Երկու կիթառ»(Deux guitares), «Բոհեմ»(La Bohème), եւ որոտընդոստ ու անվերջանալի ծափահարությունների ու ձայնակցությունների տակ ավարտեց երեկոն «Տարեք ինձ»(Emmenez-moi) երգով:

«Քանի դեռ խզված ձայնս տեղն է եւ միտքս աշխատում է, ես պիտի երգեմ», - ռումինացի հանդիսատեսին խոստովանեց 92-ամյա արտիստը, որը կարծես ճախրում էր բեմի վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայում ՀՀ դեսպանատնից, ռումինացի երկրպագուները, որոնք Ազնավուրին համարում են Էդիթ Պիաֆի կողքին միջազգային հռչակի ֆրանսիացի ամենահայտնի շանսոնյեն, վաղուց էին սպասում նրան: Համերգը պետք է տեղի ունենար դեռեւս փետրվարի 20-ին, «Ռոմէքսպոյի» վեց հազար տեղանոց սրահում, սակայն անվտանգության պատճառներով այն տեղափոխվեց  ավելի ուշ Սալա Պալատուլուի:

Թեեւ կազմակերպիչներն ազդարարում էին, որ սա Ազնավուրի առաջին եւ բացառիկ  համերգն է Բուխարեստում, իրականում երգիչը դեռեւս կես դար առաջ` 1963-ին էր ելույթ ունեցել այստեղ: Այդ մասին համերգից հետո նրան հիշեցրեց Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն` ասելով, թե ինքն այն ժամանակ 14-ամյա պատանի էր: «Բավականին մեծացել եք»,- կատակեց Ազնավուրը:

2004թ. Ազնավուրը կրկին եկել էր Բուխարեստ` այս անգամ նկարահանվելու Բալզակի թեմաներով Ժան-Դանիել Վերհաեգի (Jean-Daniel Verhaeghe) «Հայր Գորիո» (Père Goriot) ֆիլմում, որի ընթացքում նա այցելել էր Հայոց կենտրոն: «Չգիտեմ ինչու էին այդքան երկար նկարահանում, բայց դա մի առիթ էր»,- ասում է Ազնավուրը: Ի դեպ, ռումինահայ «Արարատ» հրատարակչությունը  այդ տարիներին լույս էր ընծայել Աիդա Ազնավուր-Կարվարենցի «Աղբարիկս»(2002թ.) եւ Ռիշար Բալդուչիի «Ազնավուր. Բոհեմի զավակի խոստովանությունները»(2003թ.) գրքերը` Սիլվիա Բուրդեայի եւ Մադլեն Կարակաշանի ռումիներեն թարգմանություններով:

Հինգշաբթի երեկոյան Ազնավուրին ունկնդրելու էին եկել ոչ միայն տեղի հայերը, այլեւ շատերը հարեւան Մոլդովայից եւ Բուլղարիայից, որոնք համերգից հետո խռնվել էին ետնաբեմում` ողջունելու սիրված հայրենակցին:

Ազնավուրը Բուխարեստ էր ժամանել նախորդ օրը Երեւանից, կրտսեր որդու` Նիկոլայի ուղեկցությամբ, եւ մեկնեց Փարիզ համերգի հաջորդ օրն իսկ:

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ