Հալեպում ՌԴ հյուպատոսությունը գնդակոծվել է. զոհեր և վիրավորներ չկան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀալեպում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը գնդակոծության է ենթարկվել, զոհեր և վիրավորներ չկան:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը` այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
«Ապրիլի 28-ին Մոսկվայի ժամանակով 15:00-ին Հալեպում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության կառույցը հայտնվել է կրակահերթերի տակ»,-մեկնաբանել են նախարարությունից:
«Արկերից մեկն ընկել է ռուսական դիվանագիտական առաքելության շենքի վրա, երեքից ավելին էլ` ցանկապատից դուրս: Նյութական վնասներն արդեն հաշվարկվել են»,-հավելել են ՌԴ ԱԳՆ-ից: Համաձայն տեղեկությունների` հյուպատոսարանը գնդակոծվել է Ջաբհաթ ալ Նուսրա խմբավորման կողմից:
Անվտանգության նկատառումներից ելնելով` Հալեպում Ռուսաստանի հյուպատոսությունը դադարեցրել է իր գործունեությունը 2013 թվականի հունվարին և մասնակիորեն տեղափոխվել է Դամասկոս: Ներկայում դիվանագիտական առաքելությունը պահպանվում է սիրիական տեխնիկական անձնակազմի կողմից:



