Լավրովն ու Քերրին քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում եւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Հաղորդագրության համաձայն, առաջարկվել է Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները քննարկել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ջանքերով այնտեղ հաստատված հրադադարի պահպանման եւ ամրապնդման միջոցով:
«Քննարկվել են նաեւ միջազգային այլ հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ու Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ ռուսական ԱԳՆ-ի, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



