Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է իրականում կինը պահանջում տղամարդուց

ԼԱՅՖ

Ավելի բարի եղեք նրա հանդեպ

Վերջ տվեք նրան նյարդայնացնելուն ձեր հպարտությամբ, տղամարդկային տրամաբանությամբ, բնավորության ուժով: Զանգեք նրան: Հատկապես եթե վիճել եք, զանգեք նրան: Եթե տեսնեիք միայն, թե ինչ դառն է լաց լինում այն բանից հետո, երբ ցած եք դրել լսափողը, շրխկացրել դուռը: Ոչ, նա այնքան գեղեցիկ չի լացում, որքան ֆիլմերում են ցուցադրում` բարձին հենված, մեղմորեն: Նա բարձրաձայն լաց է լինում` արցունքները լղոզելով տգեղ, ուռած դեմքին: Նրա ձայնը լսվում է փողոցում` հարեւան սենյակում: Նա ոռնում է ցավից, որ պատճառել եք իրեն: Զանգեք նրան, վերադարձեք, եկեք: Բռնեք նրա ձեռքերը եւ հանեք այդ վշտից, ինչպես հրդեհի կրակից:  

Մի բղավեք, մի վիրավորեք

Դուք նրան սպանում եք բառերով: Նրան` բարի, քնքուշ, իսկական: Նա չար, դաժան եւ վրիժառու է դառնում, որովհետեւ մի անգամ վիրավորել եք նրան:  Հետո դուք հազար անգամ ափսոսացել եք ասածի, արածի, սիրտը նետածի համար: Բայց պահն արդեն անցել է:  Նրա մի մասն արդեն մահացել է, որովհետեւ դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ անտանելի է սիրելիից եւ հարազատից  չար բառեր լսելը:  Դուք հետո կհաշտվեք, բայց նա միեւնույն է` չի մոռանա: Ձեզ չի հիշեցնի, բայց ինքը դեռ շատ անգամներ գլխում կպտտեցնի ձեր բառերը, մենակ լաց կլինի, սիրտը մանր կտորների կկտրատի: Իսկ հետո դուք` թանկագին տղամարդիկ, կզարմանաք, թե որտեղից նրա մեջ այդքան ցինիզմ եւ անտարբերություն: Նա դա կարում է եւ գործում սրտի սպիներից: Սպիներից, որոնք դուք եք թողել այնտեղ:  

Խանդեք նրան

Կրքոտ, բուռն, անզսպորեն: Բռունցքներով խփեք պատերին, ավերեք շուրջն ամեն ինչ:  Միայն երբեք նրան մի ասեք, թե ինքն է մեղավոր այդ ամենի համար: Մի կշտամբեք եւ մի մեղադրեք: Նույնիսկ  եթե «այն հիմարը, որը նայել է նրան» ամեն ինչում սխալ է: Բայց թող նա ձեզ համար սուրբ մնա:  Հավատացեք, եթե նա ուզենա դավաճանել, կդավաճանի, իսկ դուք չեք էլ իմանա: Բայց եթե դուք ուշադրություն եք դարձրել, նա դիտավորյալ է արել դա:  Թեկուզ նրա համար, որ այդպես գոնե իրեն ցույց տաք, որ խանդում եք, այսինքն սիրում եք, գնահատում եւ վախենում եք կորցնել:  Նշանակում է` նա կասկածել է իրեն, ձեր զգացմունքներին:  Նշանակում է` վախենում է ձեր «մենքի» համար: Նրան ավելի հաճախ ասեք այդ մասին: Ասեք, որ նա ձեր ամեն ինչն է, որ նրա հետ ասես դրախտում լինեք: Թող որ դա կինոյի նման ձեւական լինի, թեկուզ: Ասացեք: Եթե հանկարծ վաղը նա մահանա: Չէ որ նա մի օր կմահանա: Չէ որ մենք բոլորս մի օր կմահանանք:  Չէ որ կյանքն այնքան կարճ է, այնքան անկանխատեսելի, կարող է ինչ-որ պահի ավարտվել: Այսպես, եթե նա վաղը մահանա, դուք այլեւս շանս չեք ունենա նրան ասել այդ մասին: Ասացեք, թանկագիններս, ասացեք:  

Խոստացեք, խոստումներ մի խնայեք, մի վախեցեք խաբել 

Նա այնքան երջանիկ է, երբ խոստումներ է լսում, երբ երազում է, հույս ունի որեւէ լավ բանի: Նա այնքան գեղեցիկ է այդ պահին, այնքան ՆԱ է… Միթե նա չի վաստակել դա:  Նույնիսկ եթե վաղը չէ մյուս օրը բաժանվեք, միթե դա չարժե այն տասնհինգ րոպեն, երբ պառկել էիք իրար գրկած եւ երազում էիք ձեր գեղեցիկ ապագայի մասին:  Արժե: Ամեն վայրկյանն արժե: Որովհետեւ մեր կյանքում այնքան քիչ են նման վայրկյանները: Իսկ մենք նաեւ սահմանափակում ենք ինքներս մեզ:  Մենք ծանրութեթեւ ենք անում, հաշվարկում ենք, մտածում, մենք` հիմարներս, գրողը տանի հարաբերություններ  ենք կառուցում:  Իսկ հարաբերություններն ուղղակի անհրաժեշտ է ապրել: Ուղղակի սիրել, տառապել, այրվել: Ասել այն, ինչ մտածում ես հենց հիմա, հենց այս րոպեին: 

 

Աղբյուրը` Creu

 

Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ