Բախում՝ ռուսական և ամերիկյան ինքնաթիռների միջև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Ռազմաօդային ուժերի «Су-27» ինքնաթիռը Բալթիկ ծովի շրջանում հարվածել է ամերիկյան հետախուզական «RC-135» ինքնաթիռին: Այս մասին հայտնում է «CNN»-ը՝ հղում տալով ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչներին:
Նրանց խոսքով՝ ռուսական կործանիչը 30 մետրով մոտեցել է ամերիկյան ինքնաթիռին: Դեպքը տեղի է ունեցել միջազգային օդային տարածքում: Ինչպես հաղորդվում է, ռուս օդաչուները ցուցաբերել են օդաչուական բարձրագույն վարպետություն:
«Պենտագոնի ներկայացուցիչները սա դիտարկում են որպես օդային վտանգաավոր քայլ և մտադիր են իրնց մտավախությունների մասին հայտնել ռուսներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Պենտագոնի մամուլի ծառայությունը դեռևս չի արձագանքել պատահարին:
Ավելի վաղ «The Washington Free Beacon»-ը, հղում տալով Պենտագոնին, հայտնել էր, որ ռուսական «МиГ-31» ինքնաթիռն ապրիլի 21-ին խափանել է ԱՄՆ-ի ինքնաթիռի աշխատանքը:



