Մեքսիկայի ոստիկանությունն ավելի քան 70 տաքսու վարորդի է ձերբակալել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի իշխանությունները տաքսու 73 վարորդի են ձերբակալել, ովքեր արգելափակել են Մեխիկոյի և Ակապուլկոյի միջև գտնվող մայրուղին, գրում է РИА Новости-ն:
Աղբյուրը նշել է, որ ակցիայի մասնակիցները պահանջել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները շրջանում: Ցուցարարների մի մասը դեմ է արտահայտվել նաև կակաչի դաշտերի քիմիական մշակմանը, քանի որ, ըստ ԶԼՄ-ների, վտանգավոր քիմիկատներն աղտոտում են մոտակա ջրամբարները:
Ցույցի որոշ մասնակիցներ շտապել են թաքնվել ոստիկանության ժամանումից հետո։ Իրավապահ մարմինների աշխատակիցները լքված մեքենաներում հայտնաբերել են հրացաններ և կոկաինով պայուսակ, հայտնել է ոստիկանության պետը:
Նրա խոսքով՝ ցուցարարների հետ բախումների ժամանակ 4 ոստիկան է տուժել։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



