Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արտաշես Գեղամյան. Քառօրյա պատերազմից հետո Հայաստանն իր ճշմարտացիությանը և սեփական ուժերին համոզված երկիր է

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 Ապրիլի 28-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Խորվաթիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում իր պաշտոնակցի հետ հանդիպելուց հետո, ի պատասխան լրագրողների հարցերի, մի քանի սադրիչ հայտարարություն  է արել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ազգային միաբանությ ուն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, դրանք ոչ միայն սադրիչ, այլեւ վտանգավոր են:

-Ինչ խոսք, սպասելի էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ամեն գնով կփորձի արձագանքել ԱՄՆ-ի «Բլումբերգ» մեդիա-հոլդինգին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի առանձին շեշտադրումներին: Ասեմ ավելին, ադրբեջանական վերնախավը, հատկապես սպայական ռազմակույտը, կարծես թե շվարել էին, երբ ապրիլի 25-26-ին Էրդողանը` լինելով Բաքվում անցկացվող «Քաղաքակրթությունների ալյանսի 7-րդ գլոբալ ֆորումում», այդպես էլ ոչ մի խոսք չասաց ադրբեջանա-ղարաբաղյան քառօրյա պատերազմի մասին և միայն հետո, երկու օր անց, Խորվաթիա պաշտոնական ացի ժամանակ, ապրիլի 28-ին հ ոխորտաց.  «Հայաստանը կրակի հետ է խաղում. Թուրքիայում բնակվող մոտ 100.000 հայերը չեն հանդիսանում մեր երկրի քաղաքացիներ: Մենք հանդուրժողաբար ենք վերաբերվում նրանց, ովքեր մշտական բնակության թույլտվություն չունեն»: Ապա նա «մեծահոգաբար» ավետեց, թե «հայկական ծագումով Թուրքիայի քաղաքացիներին մենք վերադարձրել ենք իրենց ֆոնդային ունեցվածքը, ինչի մասին ես հայտարարել եմ ապրիլի 24-ին: Մենք ցուցադրում ենք մեր բարի կամքը»: Ուղղակի ուզում ես թեև կոպիտ, բայց արդարացի հանդիմանել Թուրքիայի նախագահին. այդ ո՞ր օրվանից է, որ Բիթլիսը, Էրզրո ւմը, Իգդիրը, Ղարսը, Մալաթիան, Մուշը, Վանը, մեր պապենական հողերը, դարձել են թուրքինը, իսկ մեր հայրենակիցներն էլ, արի ու տես, գալիս են իրենց բնօրրանը շնորհիվ քո «հանդուրժողության»: Խոսելով բնակության իրավունք չունեցողների մասին, արդյոք մի պահ մտածե՞լ է ինքը ամենանվազագույն հաշվարկով Դաշնային Գերմանիայում տարիներ շարունակ բնակվող ոչ պակաս, քան 600.000 թուրքական քաղաքացիություն ունեցող իր երկրացիների մասին: Թարմացնենք այդ պարոնի խտրական հիշողությունը. այսպես` ըստ ամերիկյան Family Security Matters (FSM) հայտնի վերլուծական կայքի, այդ երկրում առնվազն 5 00.000 թուրք անլեգալ միգրանտ կա: Հեղինակավոր Գերմանացի փորձագետների պնդմամբ, թուրք ազգության 3 մլն լեգալ և անլեգալ միգրանտներից միայն 20 %-ն ունի մշտական աշխատանք, մնացած 80 %-ը ապրում է պետական սոցիալական նպաստներով: Հետաքրքիր է, որ, ինչպես ասում են գիտնականները և փորձագետները, «դա ամենևին էլ չի նշանակում, թե նրանք չեն կարող աշխատանք գտնել, պարզապես թուրք միգրանտները գերադասում են թեթև կյանք վարել և ապրել ի հաշիվ սոցիալական նպաստների: Եվ Գերմանիայի սոցիալական համակարգը թույլատրում է դրանց չաշխատել: Ստանալով գործազրության նպաստ, նրանք շատ դեպքերում խորամանկորեն ապրում են նաև կողմնակի, ոչ օրինական ճանապարհով ստացած փողերով»: Այնպես որ, այս մասին լռելը շատ ավելի նպաստավոր է հենց թուրք ղեկավարների համար:

Չբավարարվելով դրանով, Էրդողանն ավելի հեռուն է գնում, երբ հայտարարում է, թե Ռուսաստանը Հայաստանին չի աջակցում, որովհետեւ, տեսեք-տեսեք, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսօր առկա է փոխշահավետ գործակցություն: Էրդողանը փորձում է թուրքական պարզունակ, սակայն հետն էլ երկդիմի դիվանագիտությանը ներհատուկ ստորությամբ իբր հակադարձել, կասկածանքի սեպ խրել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մեջ: Դրանով իսկ ՙսրտացավ՚ Էրդողանը Հայաստանի իշխանություններին, ասես թե, գլխի է գցում, որ մերոնք հույսները չդնեն Ռուսաստանի վրա:

Կարելի է եզրակացնել, որ եթե ինքն անում է նման բացահայտ սադրիչ հայտարարություն, ուրեմն դեռ չի մոռացել այն վիրավորանքը եւ քաղաքական ապտակը, որը հասցրեց իրեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ մեկ տարի առաջ` ապրիլի 24-ին, մասնակցելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին:

Ընդ որում, Վ.Պուտինն այդ քայլին դիմեց այն ժամանակ, երբ ռուս-թուր­քական` հատկապես տնտեսական, հարաբերությունները վերելք էին ապրում, եւ հսկայածավալ, միլիարդավոր դոլարների հասնող ՙԹուրքական հոսք՚ գազա­տարի կառուցման պայմանագիրը գրեթե ստորագրված էր: Դրանով իսկ Ռուսաստանը, երբ սկզբունքային հարց կար օրակարգում, մի կողմ դրեց փոխշահավետ գործակցությունը Թուրքիայի հետ: Էրդողանն իր հեռահար նպատակներին հասնելու համար կամենում է ամեն գնով խաթարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները` կասկածանքի ցեց գցելով ռուսատյացության համախտանիշից ոչ մի կերպ չձերբազատվող մեր առանձին մոլորվածների ուղեղներում: Եվ շատ կարեւոր է, որ այս ամենին կարողանանք ճիշտ հակառակվել: Պարզ լինելու համար միայն հիշեցնենք, որ Էրդողանի այս սադրիչ նկրտումներին նախորդել էին թուրքական լրատվամիջոցներով հանդես եկած, հայերիս ճակատագրով «խի՛ստ մտահոգ» զանազան թուրք գիտնական-վերլուծաբաններ, ովքեր փորձում էին լսարանի գիտակցության մեջ մեխել այն գաղափարը, թե 1918-22 թթ. ռուս-թուրքական գործարքը, որով մեր պատմական հողերն օտարվեցին հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի, և դրանով իսկ հար­յուրհազարավոր հայեր հա յրենազրկվեցին, կարող է  կրկնվել նաև մեր օրերում:

Այս հերթական թուրքական սադրանքը դրա հեղինակների ակնկալած արձագանքը չունեցավ ոչ Թուրքիայում, ոչ Հայաստանում և ոչ էլ Սփյուռքում, և հենց դա էլ ստիպել է Էրդողանին նույն միտքը փոքր-ինչ ձևափոխված հնչեցնել կրկին` համոզված, որ վերջապես դա անհետևանք չի մնա: Թերևս ճիշտ է նրա այդ հաշվարկը: Եթե որևէ մեկը կասկածում էր, թե արդյո՞ք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները խիստ մտահոգիչ են թուրքերի համար, ապա Էրդողանի այդ ուղղությամբ գործադրած ջանքերը, կարծում եմ, ցրում են ամեն մի նման պատրանք: Սա նախ և առաջ գալիս է ասելու` Հայաստանի Հանապետություն այլևս միջազգային հարաբերությունների ինքնաբավ գործոն է, որի հետ չի կարելի հաշվի չնստել: Ավելին, հանդես գալով թույլի դիրքերից, այո՜, թույլի դիրքերից, Էրդողանն սպառնում է հաշվեհարդար տեսնել ճակատագրի բերումով Թուրքիայում հայտնված մեր հայրենակիցների հետ: Եվ ամենեւին պատահական չէ, որ նրա ռազմաշունչ  հայտարարություններին զուգահեռ սաստկանում է լարվածությունը ԼՂՀ – Ադրբեջան հակամարտության շփման գծում:

Մեկ այլ կարեւոր հանգամանք ևս: Պաշտոնական Անկարան երեւի չի պատկերացնում մեր` հայերիս վճռականությունը սնող արմատները, երբ անգամ ադրբեջանական կողմում կռվող հարյուրավոր թուրք այսպես կոչված ռազմական տեսուչները, ադրբեջանական ծագում ունեցող ԻԼԻՊ-ականները չկարողացան սասանել ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերը, ճեղքել պաշտպանական գիծը: Եվ, բնականաբար, այդ պարագայում ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի վստահ խոսքը «Բլյումբերգին» տված հարցազրույցում, չէր կարող հունից չհանել Էրդողանին: Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական իշխանություններին արդեն իսկ նոր ցնցումների են մատնել մեր նախագահի ս.թ. ապրիլի 28-ին արած հայտարարությունները, որոնք հրապարակեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ Նախագահը վերստին հաստատել է, որ մենք կողմնակից ենք խնդրի խաղաղ ճանապարհով լուծման: Բայց որպեսզի վերսկսվեն բանակցությունները,  անհրաժեշտ է երեք կարևոր քայլ. ձևավորել վստահության միջոցներ և ներդնել հակամարտող կողմերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, առճակատման գոտում իրադրության վերաբերյալ միջազգային հանրության հասցեական հայտարարություններ, ապա և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի սանձազերծի նոր ագրեսիա` ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:

Եվ ահա, ապրիլի 29-ի կեսօրին Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը Մալթայի իր պաշտոնակից Ջորջ Վելլայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հանդես է գալիս ուշագրավ մի հայտարարությամբ առ այն, որ ս.թ. ապրիլի 12-ին ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչությունը ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությանը նոտա է ուղղել. «1994-95 թվականներին ձեռք էին բերվել համաձայնագրեր կրակի դադարեցման ռեժիմի վերաբերյալ: Երբ ապրիլին խախտվել է կրակի դադարեցման ռեժիմը, Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի գործողությունները հարցականի տակ են դնում այդ համաձայնագրերը: Ռուսա կան կողմը և համանախագահները հաղորդել են մեզ, որ ամբողջությամբ պաշտպանում են 1994-95 թվականներին ձեռք բերված կրակի դադարեցման ռեժիմին վերաբերող համաձայնագրերը: Ինչպես դուք գիտեք, կրակի դադարեցման ռեժիմի նոր փուլը համաձայնեցվել է Մոսկվայում: Մենք էլ ենք կարծում, որ կրակի դադարեցման ռեժիմի ամրացումը կարևոր հարց է: Դա չի կարելի լուծել ռազմական ճանապարհով» (http://ru.apa.az/news/315414):

Անկասկած, Մամեդյարովի այս խոստովանությունը պետք է որ խիստ տխրեցնի հայի անունը արատավորող այն զանազան բախտախնդիրներին, ովքեր այս օրերին ջանք ու եռանդ չեն խնայում ի սկզբանե ապատեղեկատվություն տարածելով, թե Հայաստանը իբր, տեղի տալով դրսի ճնշումներին, հրաժարվում է 1994-95 թթ. զինադադարի համաձայնագրերից, որոնց տակ կա նաև Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը, որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտի: Սա` մի կողմից. իսկ մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ս.թ. ապրիլի 14-ին նույն ադրբեջանական կողմը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության հորհրդում տարածել էր նամակ, համաձայն որի Հայաստանն իբր խախտում է 1994 թ. մայիսի 12-ին ստորագրված Համաձայնագիրը և Ադրբեջանը միակողմանի չեղյալ է համարում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ կնքված անժամկետ համաձայնագիրը: Իսկ թե ի՞նչ է փոխվել այս երկու շաբաթվա ընթացքում, թող խորհեն առավել հոռետեսները…

Ի դեպ, Էրդողանի վերոհիշյալ հայտարարություններին հատուկ կարեւորություն են տվել ծայրահեղ ռազմատենչ ուժերի խոսափող հանդիսացող ադրբեջանական լրատվամիջոցները` անհապաղ տարածելով դրանք, ինչը նշանակում է, որ իրենց կողմից շատ էլ սպասված են եղել: Հատկապես սպասված են եղել քառօրյա պատերազմը ոգեշնչող ուժերի համար, որոնք խուճապի մատնվեցին, երբ Էրդողանը` իրենց համար միանգամայն անսպասելի, Բաքվում ընդհանրապես պատերազմի մասին չխոսեց: 

Մի խոսքով, կարելի է համոզված պնդել, որ ՀՀ արտգործնախարարության ապրիլի 25-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածած հայտարարությունը Ադրբեջանի վերոնշյալ նամակի կապակցությամբ, հատկապես ՀՀ Նախագահի վերջին հայտարարությունները, այո՜, տեղ են հասել:

Ես պատահական չեմ համարում երեք օր առաջ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղարի գրասենյակից իմ ստացած փաստաթղթում ներկայացվող նոր շեշտադրումները: Խոսքը  վերաբերում է հուլիսի 1-5-ը Թբիլիսիում անցկացվելիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հոբելյանական` 25-րդ նստաշրջանի Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի` Առաջին կոմիտեի բանաձեւի նախագծին: Վերջին տասնամյակներում, գոնե 94-ից ի վեր, մեր պատմության մեջ առաջին անգամ նման փաստաթղթում առաջարկվում են գրեթե այն նույն պահանջները, որոնք հնչեցվել են հատկապես վերջին շրջանում Սերժ Սարգսյանի ելույթներում և հարցազրույցներում: Հանգամանք, որը վկայում է մեր երկրի արտաքին քաղաքականության ճիշտ ընկալման մասին: Ահա ասածս հաստատող մի քանի մեջբերում վերոհիշյալ փաստաթղթից: Այսպես, 27-րդ կետում ուղղակիորեն նշված է` ԵԱՀԿ ԽՎ-ն «անհանգստություն է հայտնում ԼՂՀ կոնֆլիկտի գոտում ռազմական գործողությունների էսկալացիայի առնչությամբ, ողջունելի է համարում ԵԱՀԿ նախագահության ակտիվ մասնակցությունը հարցի քաղաքական լուծման կապակցությամբ` ստեղծված ձեւաչափերի եւ բանակցությունների մեխանիզմների շրջանակներում»: Կետ 28-ում խոսվում է նաեւ «վստահության միջոցառումների ամրապնդման և ռազմական գործողությունները բացառելու մասին»:  Ձևակերպում, որը, ըստ նախագահ Ս.Սարգսյանի, գլխավոր պայմանն է բանակցությունները վերսկսելու համար: Եվ, վերջապես, 29-րդ կետում հստակ գրված է «Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլ­դովայի եւ Ուկրաինայի փախստականների` իրենց նախկին բնակության վայր վե­րա­դառնալու, դրա համար անվտանգության և արժանապատվության երաշխիքներ ապահովելու մասին»: Ասել կուզի, նախ` որ այսուհետ ևս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ լիազոր կառույցը շարունակելու է մնալ Մինսկի խմբի համանախագահող երկրների ձևաչափն իր հստակ գործողություններով, մեխանիզմների կիրառմամբ: Հանգամանք երկրորդ. ո՞վ պիտի երաշավորի, որ հայերը կարող են վերադառնալ և անվտանգ բնակվել Գետաշենում, Բաքվում, Շեմախիում, Գանձակում, Շամխորում եւ երբեմնի հայաշատ ադրբեջանական այլ բնակավայրերում: Անշուշտ, այս փաստարկը դիվանագիտական զորեղ զենք է մեր ձեռքում, որը դեռ կունենա իր մեծ դրական դերը: Ինչ խոսք, բոլոր վերը բերված ձևակերպումները, կարծես, ընդունվել են ի հեճուկս Ադրբեջանի…

Այսպես, ուրեմն, ակնհայտ է, որ քառօրյա պատերազմից հետո Հայաստանը միջազգային հանրության առջեւ հանդես է գալիս որպես իր ճշմարտացիությանը և սեփական ուժերին համոզված երկիր, որը յուրաքանչյուր մարդկային կորուստ ամենայն ցավով է ընկալում, և անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի անմեղ արյուն չհոսի: Մենք չարացած չենք աշխարհի վրա, կարողանում ենք սատարել եղեռն վերապրած ժողովուրդներին: Ապրիլի 22-ին Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը դրա վառ վկայությունն էր:

 

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար