Թուրքիան չի կարող հաղթել քրդերի հետ պատերազմում. Մարտին Շուլց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, խստորեն քննադատելով փոքրամասնությունների նկատմամբ թուրքական իշխանությունների քաղաքականությունը, հայտարարել է, որ Թուրքիան չի կարող հաղթել քրդերի հետ պատերազմում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական Die Welt թերթը:
«Թուրքիան դեմոկրատական քաղաքական զարգացման ոչ ճիշտ ուղով է գնացել: Քրդերի հետ հակամարտությունում Թուրքիան չի կարող հաղթել ռազմական ճանապարհով: Այն պետք է լուծվի խաղաղ միջոցներով»,- Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մարտին Շուլցը` հավելելով, որ Թուրքիայում լրագրողների, ընդդիմադիրների եւ արվեստի գործիչների հետապնդումներն ուժեղացել են նախագահ Թայիփ Էրդողանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, իսկ քրդերի հետ հակամարտությունը բռնկվել է նոր ուժով:
Թուրքայում քրդերի ինքնավարության համար պայքարը սկսվել է 1980-ական թվականներից: Քուրդ ազատամարտիկների հետ Թուրքիայի զինված ուժերի միջեւ բախումներում մինչ այժմ 50 հազարից ավելի մարդ է սպանվել:



