Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քառօրյա պատերազմի հերոսների ընտանիքները՝ «Երևանն է խոսում»-ի տաղավարում

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Մեկուկես հեռուստասեզոնի դադարից հետո Արտակ Վարդանյանն ամեն շաբաթ «Երևանն է խոսում»-ի տաղավարում կրկին կբարձրացնի հանրությանը հուզող խնդիրներ։ Այսօր՝ ժամը 23։15-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի թոք շոուի նոր եթերաշրջանը։

Նոր տաղավար, նոր քննարկումներ և նոր մոտեցում. Արտակ Վարդանյանը խոստանում է, որ «Երևանն է խոսում»-ը նոր որակ է բերելու։ «Ցանկացած հաղորդավարի համար մեծագույն պատասխանատվություն է շաբաթը 1 անգամ վարել թոք շոու, որը պետք է քննարկի շաբաթվա կամ, առհասարակ, տվյալ ժամանակահատվածի ամենակարևոր խնդիրները և ամփոփիչ լուծում տա դրան։ Հիմքում նաև խնդիրը ներկայացնող ռոպորտաժներ են լինելու։ Այսուհետև «Արմնյուզը» շաբաթ երեկոյան դառնում է համընդհանուր քննարկման հեռուստահարթակ, որտեղ շաբաթվա վերջին ավելի սթափ կփորձենք ինչ-որ հարցեր բարձրացնել և տալ դրանց լուծումները։ Ինձ համար սա մեծ պատասխանատվություն է»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց Արտակը։

Հաղորդավարը նշեց, որ այսուհետև չեն քննարկելու կենցաղային բնույթի թեմաներ։ «Քննարկելու ենք թեմաներ, որոնք անհրաժեշտ են հանրությանը։ Այս անգամ շեշտը դրվելու է ոչ թե վեճի թեժության, այլ բովանդակության վրա։ Այսուհետև մենք չենք ցանկանում ստեղծել ավելորդ սկանդալներ և ինտրիգներ, որպեսզի հաղորդման վարկանիշը բարձրանա, որովհետև հաղորդումը ճանաչված է և ունի իր հեռուստադիտողների բանակը։ Ուզում ենք ներկայանալ պատրաստված, խելացի մոտեցումներով և ինչ-որ հարցի լուծումներ տրվող թեմաներով»,- նկատեց նա։

 

Թոք շոուները հաճախ բարձրացնում են խնդիր, սակայն հետագայում չեն անդրադառնում՝ այն լուծում ստացե՞լ է, թե՝ ոչ։ Արտակը նշեց, որ իրենք հետևողական են լինելու խնդրի լուծմանը և հետագայում այդ մասին իրազեկելու են իրենց լսարանին։ «Հեռուստատեսության և թոք շոուի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիրը ներկայացնի բազմակողմանի և լայնաշերտ, որպեսզի գերատեսչության ներկայացուցիչներն էլ հասկանան, թե մարդիկ ինչ են մտածում թեմայի մասին»,- ասաց հաղորդավարը և հավելեց, որ իրենց լսարանում չեն լինելու մարդիկ, ովքեր կոմպիտենտ չեն թեմային։ «Ամենակարևոր առանձնահատկություններից է, որ աուդիտորիայում նստած բոլոր մարդիկ ինչ-որ առումով կապ ունեն տվյալ թեմայի հետ։ Կարծում եմ ՝ յուրաքաչյուր  թոք շոուի համար երազանք է, որ ներկաներն ուղղակի ծափ տվող մարդիկ չեն։ Եթե ասելիք լինի, նրանք նաև կմասնակցեբ քննարկմանը»,- նշեց հաղորդավարը։

«Երևանն է խոսում»-ի առաջին հաղորդման ժամանակ ստեղծագործական անձնակազմն անդրադարձել է քառօրյա պատերազմում զոհված հերոս զինվորներին։ Տաղավարում հյուրընկալվել են զինծատայողներից Քյարամ Սրոյանի, Աղասի Ասատրյանի, Վրեժ Սարգսյանի, Հարություն Աբրահամյանի ծնողները, իսկ աուդիտորիայում նստած են եղել նրանց հարազատները։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը չի կարոացել գալ տաղավար, նրա մասին ռեպորտաժ է ներկայացվել։

Արտակը հայտնեց, որ հյուրընկալելու են ներկայացուցիչներ Պաշտպանության  նախարարությունից, Սոցապ նախարարությունից, Առողջապահության նախարարությունից։ Ներկայացուցիչները կխոսեն այն մասին, թե ինչ արտոնություններ են տրվում նրանց ընտանիքներին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից