Խաչատուրովը չի մասնակցել «Զարյա»-ի խաղին
ՍՊՈՐՏՄոլդովայի ֆուտբոլի ընթացիկ առաջնության 24-րդ տուրում Բալթիի «Զարյա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Խաչատուրովը, մրցակցի դաշտում ուժերն է չափել «Շերիֆ»-ի հետ: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Խաչատուրովի թիմը պարտվել է խոշոր` 0-3 հաշվով:
Չնայած «Զարյա»-ի կազմում հաշվետու խաղին հայտավորված է եղել նաև Խաչատուրովը, բայց հայ ֆուտբոլիստն այդպես էլ մնացել է պահեստայինների նստարանին` դուրս չգալով խաղադաշտ: «Շերիֆ»-ն իր հերթին հանդիպման առաջին գնդակը խփել է առաջին խաղակեսի վերջում, իսկ 2-րդ խաղակեսում մոլդովական ֆուտբոլի երբեմնի առաջատարը ևս 2 գնդակ է հեղինակել:
Ավարտված 24 տուրերից հետո «Զարյա»-ն իր հաշվին ունի 35 միավոր և գտնվում է 4-5-րդ տեղերում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



