Վահան Բաբայանը ծրագրում է նոր կուսակցություն ստեղծել
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը ծրագրում է նոր կուսակցություն ստեղծել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը նշեց, որ այս պահին այդ հարցով ակտիվ կոնսուլտացիաներ է իրականացնում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիների և գործընկերների հետ: «Կա նման գաղափար, ես չեմ թաքցնում, բայց այս պահին զերծ կմնամ գնահատականներից: Երբ կլինի նման որոշում, մենք այդ մասին կտեղեկացնենք մամուլին»,- ասաց Բաբայանը:
Վահան Բաբայանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 2016թ. Վահան Բաբայանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին: Նա նշել էր, որ դա բացառապես իր անձնական որոշումն է՝ թելադրված իր քաղաքական հայացքներով, կամքով և խղճով:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



