ՀՀ-ում ՄԹ դեսպանությունը չի գործի նաև մայիսի 2-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը պարզաբանել է, թե ինչու է փակ եղել վերջին օրերին և տեղեկացրել է, որ չի գործի նաև մայիսի 2-ին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ դեսպանության պարզաբանման մեջ մասնավորապես, նշված է. «Արձագանքելով լրատվամիջոցներում տեղ գտած որոշ ապակողմնորոշիչ մեկնաբանություններին՝ հայտնում ենք, որ դեսպանատունը փակ է եղել հինգշաբթի և ուրբաթ օրերին ներքին տեխնիկական խնդիրների պատճառով։ Դեսպանատունը փակ կլինի նաև երկուշաբթի՝ կապված ՄԹ ազգային տոնի հետ, ինչպես նախապես նշվել էր մեր վեբ կայքում։ Դեսպանատան աշխատանքները կվերսկսվեն երեքշաբթի օրը, թեև հնարավոր է, որ որոշ ընդհատումներ լինեն մինչև տեխնիկական խնդիրների վերջնական լուծումը»։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



