«Ալաշկերտ»-ը, հաղթելով «Բանանց»-ին, ավելի մոտեցավ չեմպիոնությանը
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում Երևանի «Նաիրի» մարզադաշտում առաջատար «Ալաշկերտ»-ը հյուրընկալել էր «Բանանց»-ին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած «Ալաշկերտ»-ը կարողացել է 2-1 հաշվով հաղթանակի հասնել՝ առաջ պոկվելով մոտակ ա հետապնդողներից:
Հանդիպման առաջին խաղակեսում «Ալաշկերտ»-ին առաջ է մղել թիմի լավագույն ռմբարկու Հեբեր Արաուխոն: Երկրորդ խաղակեսին «Բանանց»-ը ներկայացավ այլ տրամադրությամբ և կարողացավ Վահագն Այվազյանի խփած գոլի շնորհիվ հավասարեցնել խաղի հաշիվը՝ 1-1:
«Ալաշկերտ»-«Բանանց» հանդիպման ավարտից 13 րոպե առաջ Կարեն Մուրադյանի խփած գոլը հաղթական դարձավ Աբրահամ Խաշմանյանի թիմի համար, որը 24 խաղից հետո իր հաշվին ունի 49 միավոր և մոտակա մրցակցից առաջ է անցել 7 միավորով: «Բանանց»-ը պարտությունից հետո կրկին ստիպված է մտածել նախավերջին՝ 7-րդ տեղից բարձրանալու համար: