Սիրիայից արձակված հրթիռը պայթել է Թուրքիայի տարածքում. կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի կողմից արձակված երկու հրթիռներ պայթել են թուրքական Քիլիս քաղաքի կենտրոնում: Դրա հետևանքով բազմաթիվ տներ ու մեքենաներ են վնասվել, վիրավորվել է 4 մարդ. հայտնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող սիրիական Բաբ շրջանից արձակված հրթիռներից մեկն ընկել է ավտոկայանատեղիում: Դրան պայթյունից վնասվել է 8 մեքենա, ինչպես նաև շրջակայքում գտնվող տներն ու այլ շինություններ:
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել փողոցում: Դրա պայթյունից վնասվել է հարակից տունը, վիրավորվել է 4 մարդ:
Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորների վիճակը գնահատվում է բավարար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



