Թուրքական Ղազիանթեպում ահաբեկչություն է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Ղազիանթեպ քաղաքի ոստիկանական բաժանմունքում պայթյուն է որոտացել. մեկ ոստիկան զոհվել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:
Տեղեկություն կա նաեւ 13 տուժածի մասին: Գործակալության տվյալներով, ականապատ ավտոմեքենա է պայթել: Պայթյունից անմիջապես հետո զինյալների եւ ոստիկանների միջեւ փոխհրաձգություն է սկսվել:
DHA-ը հաղորդում է, որ վիրավորների թվում 9 ոստիկան կա: Թաղամասը շղթայված է, դեպքի վայր շտապօգնության մեքենաներ են մոտենում:
Ահաբեկչական որեւէ խմբավորում առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



