Պորոշենկո. Ուկրաինան կարծես հարություն է առնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Զատկի առիթով շնորհավորական ուղերձում հայտարարել է «երկրի հարության» մասին:
Lenta.ru-ի, պետության ղեկավարի ուղերձը հրապարակվել է նրա կայքում:
«Երկու տարի առաջ Ուկրաինան թույլ եւ քայքայված էր: Բայց հիմա այն կարծես հարություն է առնում: Եվ ինչպես Քրիստոսի հավատի հաղթարշավը սկսվեց նրա հարությունից հետո, այնպես էլ մեր եւ ձեր աչքի առջեւ Ուկրաինայի՝ դեպի ապագա վստահ առաջընթացն է ձեւավորվում»,- հայտարարել է Պորոշենկոն:
Նա նաեւ նշել է, որ Սուրբ Հարության տոնին Ուկրաինան հիշատակում է «հազարավոր պաշտպանների, որոնք իրենց կյանքն են տվել հանուն մեր հավատի եւ մեր ազատության, հանուն մեր պետության»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



