Դոմինիկյան նախագահը խոստացել է 400 հազար աշխատատեղ ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոմինիկյան նախագահ Դանիլո Մեդինան խոստացել է առաջիկա 4 տարիների ընթացքում 400 հազար աշխատատեղ ստեղծել եւ 830 հազար դոմինիկանցիների ազատել աղքատության ճիրաններից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Prensa Latina գործակալությունը:
Այս խոստումներն Ազատագրության Դոմինիկյան կուսակցությունից նախագահի թեկնածուի նախընտրական ծրագրից են: Ընտրությունները նախանշված են մայիսի 15-ին:
Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է գյուղացիներին տրամադրվող վարկերի գումարը հասցնել 70 մլրդ դոմինիկյա պեսոյի (ավելի քան 1.5 մլրդ դոլար), աջակցել փոքր եւ միջին բիզնեսին, ազատ տնտեսական գոտիներում 200 նոր ձեռնարկություն ստեղծել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



