Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ախտանշաններ, որ վկայում են վիտամինային անբավարարության մասին

ԼԱՅՖ

Տարվա եղանակների անցումային ժամանակահատվածներում, երբ փողոցում ձյունը խառնվում է անձրևի հետ, մենք մեզ վատ ենք զգում, իսկ մեր աշխատունակությունը լրիվ ընկնում է: Մենք հաճախ մտածում ենք, որ մեր վատ ինքնազգացողությունը կապված է վիտամինների պակասի հետ և անմիջապես գնում ենք մոտակա դեղատուն պոլիվիտամիններ գնելու նպատակով: Բայց ինչպե՞ս հասկանանք, թե որ վիտամիններն են պակասում մեր օրգանիզմում:

Վիտամիններ

Բոլորն էլ գիտեն, որ վիտամիններն իրենցից ներկայացնում են հատուկ նյութեր, որոնք չունեն կալորիա և օրգանիզմի կառուցվածքային տարրեր չեն: Սակայն նրանք օրգանիզմի համար կարևոր ֆունկցիաներ են կատարում. պատշաճ մակարդակի վրա են պահում նյութափոխանակությունը, հետևում են ֆերմենտների աշխատանքին, խթանում են նյութափոխանակության գործընթացները, նյարդային ազդակների հաղորդումը և կատարում այլ ֆունկցիաներ:

Կարճ ասած՝ նրանք օրգանիզմը բերում են ներդաշնակ վիճակի: Սակայն վերջինս ապահովվում է միայն այն ժամանակ, երբ վիտամիններն օրգանիզմ են մուտք գործում անհրաժեշտ քանակությամբ: Սակայն, ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմն ունի վիտամինների պակաս:

Ամենաճիշտ միջոցը

Լավագույն տարբերակը անալիզներ տալն է: Բայց մենք սովորաբար զբաղված ենք աշխատանքով կամ այլ գործերով: Բժիշկը, ելնելով Ձեր արտաքին տեսքից և Ձեր բողոքներից, կարող է որոշել հիպովիտամինոզին (բժշկության մեջ այդպես է կոչվում վիտամինի պակասը) բնորոշ դրսևորումները: Առկա են մի քանի բնորոշ արտաքին ախտանիշներ, որոնց հիման վրա խնդիրը կարող է տեսնել նաև ոչ բժիշկը:

Եղունգներ

Առողջ եղունգները լավ են աճում և ունեն հավասար գույն, հարթ են, իսկ հարեղունգային մասի մաշկը՝ բաց վարդագույն է՝ առանց ճաքերի և անհարթությունների:

Եթե եղունգները ճկվում են, շերտավորվում և ճաքում, վատ են աճում և ունեն անգույն տեսք, դեղնում են, ապա դա, ամենայն հավանականությամբ, խոսում է վիտամին С-ի (ասկորբինաթթվի) պակասի մասին: Խոր անհարթությունները վկայում են վիտամին А-ի կամ վիտամին Е-ի անբավարարության մասին, իսկ եթե մատները թմրում են, ապա, ամենայն հավանականությամբ, պետք է լրացնել В խմբի վիտամինների պակասը:

Աչքերը

Վիտամինների անբավարությունը հանգեցնում է նաև տեսողական խանգարումների, որոնք արտահայտվում են սովորաբար աչքերի առաջ կետիկների առկայծմամբ, հատկապես կտրուկ շարժումների դեպքում: Դա հիմնականում պայմանավորված է վիտամին D-ի դեֆիցիտով:

Մթնշաղային տեսողության (երբ մարդը վատ է տեսնում և կողմնորոշվում խավարի մեջ) թուլացման դեպքում սովորաբար չի բավարարում վիտամին А-ն: Բացի այդ, նույն վիտամինների դեֆիցիտի ախտանշանները կարող են լինել աչքերի և կոպերի հաճախակի բորբոքումները, ինչպես նաև աչքերում ավազի և այրոցի զգացողությունը: Աչքերի տակ կարող են նաև առաջանալ նաև շրջանակներ: Այդ ժամանակ սննդակարգում պետք է ավելացնել վիտամիններ Р և В խմբի վիտամիններ:

Ընդհանուր առողջություն

Կան նաև վիտամինների անբավարարության բազմաթիվ այլ ախտանշաններ, որոնց մասին այս կամ այն կերպ ահազանգում է մարմինը.

-  Շուրթերն ուժեղ չորանում են և ճաքճքում, բերանի անկյուններում հայտնվում են պզուկներ.

-​ Բերանի խոռոչի լորձաթաղանթը գունատվում է, լնդերը կարող են արյունահոսել, լեզվի վրա առաջանում է ճերմակ փառ.

-​ Ախորժակը խաթարվում է, այն կարող է լինել ընտրողական, կամ կարող է փակվել,

- Վիտամինային անբավարարություն ունեցող մարդը հաճախ հիվանդանում է, արյան ճնշումը փոփոխվում է, ձեռքի մատների ծայրերը դողում են, երեկոյան ոտքերն այտուցված են, բնորոշ են նաև "նվվացող" ցավերը

-​ Հաճախ կարող է առաջանալ գլխացավ, անքնություն, մարդը դառնում է դյուրագրգիռ,  վատ է հիշում ամսաթվերը և իրադարձությունները:

Այդ դեպքերում խոսքը չի գնում կոնկրետ մեկ վիտամինի դեֆիցիտի մասին, քանի որ վիտամիններից շատերն են մասնակցում նյութափոխանակության գործընթացին:

Նման ախտանշանների առաջացման դեպքում պետք է խորհրդակցել թերապևտի կամ ընտանեկան բժշկի հետ և միայն նրա հետ ընտրել վիտամինային կոմպլեքսի տեսակը և ընդունման ձևը՝ հաբերով, պարկուճով կամ նույնիսկ ներարկման միջոցով:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am

Այս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ