Ստամբուլում ոստիկանությունը վրաերթի է ենթարկել ցուցարարներից մեկին. լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի ոստիկանությունը վրաերթի է ենթարկել քաղաքի կենտրոնում անցկացվող ցույցի մասնակիցներից մեկին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Hurriyet Daily News-ը:
Լրատվամիջոցների տվյալներով, 57-ամյա Նաիլ Մավուշին վրաերթի է ենթարկել ջրցան մեքենան: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Hurriyet Daily News-ը նշում է, որ ոստիկանությունը մայիսմեկյան ցույցի դուրս եկածներին թույլ չի տալիս հասնել Թաքսիմ հրապարակ, որն ավելի վաղ բողոքի ակցիայի եւ ոստիկանների հետ ցուցարարների բախման էպիկենտրոն էր դարձել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



