Օբաման Հիլարի Քլինթոնին կատակով անվանել է ապագա նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպիտակ տանը` թղթակիցների ասոցիացիայի ավանդական ընթրիքի ժամանակ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատակել է՝ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին անվանելով երկրի նախագահի պաշտոնում իր իրավահաջորդ: Այս մասին հաղորդում է ABC-ն:
«Հաջորդ տարի մեկ ուրիշը կանգնած կլինի այստեղ, այս նույն տեղում. կարելի է միայն ենթադրել, թե ով կլինի այդ կինը»,- ասել է Օբաման:
Թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին ամեն տարի ելույթ է ունենում ԱՄՆ նախագահը, որի ժամանակ նա ոչ պաշտոնական միջավայրում հյուրերի հետ կատակում է տարբեր թեմաներով:
ԱՄՆ նախագահը չի մոռացել նաև իրեն վերաբերող կատակների մասին: «Ութ տարի առաջ ես երիտասարդ էի՝ իդեալիզմով և եռանդով լի: Այժմ ես գորշ եմ, ճերմակած: Սկսվել է իմ օրերի հետհաշվարկը մինչև իմ մահը»,- ասել է Օբաման:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



