Առանց իմ ջանքերի Յացենյուկը մինչև այժմ վարչապետ կլիներ. Սաակաշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր թիմի աշխատանքի շնորհիվ է Արսենի Յացենյուկը հրաժարական տվել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից, հայտնում է Gazeta.ru-ն:
«Եթե ես ոչինչ չանեի Ուկրաինայի մասշտաբով, Յացենյուկը մինչև այժմ կլիներ վարչապետի պաշտոնում»,- ասել է նա:
Նրա խոսքով` Յացենյուկին հեռացրել են ոչ թե խորհրդարանի ներսում, այլ «Մաքրման համար շարժման» շնորհիվ, որը ստեղծել է ինքը կողմնակիցների հետ և անցել է ողջ Ուկրաինայով:
Նա նշել է, որ իր աշխատանքից գոհ է միայն կիսով չափ, քանի որ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը համենայն դեպս մնացել է իր պաշտոնում: «Կոռուպցիան կապեը մնացել են, իրար մեջ հարմարեցնելը մնացել է»,- պարզաբանել է նա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



