«ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 1-ին, ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևան քաղաքի «Աղաբեկ» կոչվող ռեստորանի մոտակայքում մեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի (շարժական գազալցակայան) 13 LU 397 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ս. Գ.) Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան 62-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Ինչի արդյունքում Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ-ի մոտակայքում շրջված «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Ս. Գ.) ավտոմեքենան (շարժական գազալցակայան) և 500լ տարողությամբ՝ 7 և 400լ տարողությամբ՝ 3 գազի բալոններ տեղափոխվել են անվտանգ տարածք:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



