Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքական շաբաթ. Թուրքիայում մոլեգնող ահաբեկչությունն աստիճանաբար քաոսային է դարձնում վիճակը երկրում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում մոլեգնող ահաբեկչությունը շարունակում է տասնյակ կյանքեր խլել: Երկրում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և աստիճանաբար վերածվում է քաոսի: Նախորդ շաբաթվա համեմատ այս շաբաթ երկրում ահաբեկչական գործողությունների թիվն աննախադեպ աճ գրանցեց: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա իրադարձություններին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Շաբաթը մեկնարկեց թուրքական օդուժի կողմից հերթական անգամ քուրդ զինյալների դիրքերի ռմբակոծություններով: Քուրդ զինյալների ռազմական գործողության չորրորդ ալիքին մասնակցեցին թուրքական F-16 տեսակի 10 ինքնաթիռ: Հարվածներ հասցվեցին նախ Հաքուրքում, ապա Հաֆթանինում PKK-ի դիրքերին:

Զայրացած Թուրքիայի իշխանությունների գործողություններից՝ PKK-ի մարտիկները թիրախի տակ առան երկրի ուժային կառույցներն և զինվորականությանը՝ ահաբեկչություններ իրականացնելով նրանց դեմ: Անհայտ անձը Վանի Արճեշ գավառում կրակ բացեց ոստիկանական պահակախմբի վրա, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվեց:

Մարդին նահանգում հարձակում տեղի ունեցավ Նուսայբին գավառի պետական հիվանդանոցի բակում կայանված բժշկական և շտապօգնության մեքենաների վրա: Մեքենաները խոցեցին 12 փամփուշտ, սակայն մարդկային զոհեր կամ վիրավորներ չեղան:

Մուշ նահանգում քուրդ զինյալները ռմբակոծեցին ժանդարմերիայի պետ Ասլան Քուլաքսըզի ավտոմեքենան, որի հետևանքով ստացած ծանր վերքերից նա մահացավ: Մեկ զինծառայող մահացավ Հաքարի նահանգի Շեմդինլի գավառում. դիմակավոր անձը բանկում կրակեց 27-ամյա սերժանտի վրա, ինչի հարդյունքում վերջինս զոհվեց: Այս ընթացքում Ստամբուլի նահանգապետարանը քաղաքի անվտանգության բոլոր վարչություններին գրություն ուղարկեց ՝ նախազգուշացնելով մետրոյում ռումբի առկայության մասին:

PKK-ի զինկալները հուլիսի 28-ին պայթեցրին Աղրը (Արարատ) նահանգի տարածքով անցնող թուրք-իրանական գազատարը: Պայթյունը տեղի ունեցավ թուրք-իրանական սահմանի 15 կմ խորության վրա' գազատարի' փոքր Մասիսի ստորոտով անցնող հատվածում: Կատարվածի հետևանքով դադարեցվեց իրանական գազի հոսքը Թուրքիա: Իսկ Դիարբեքիր-Մուշ ճանապարհահատվածին քրդերը պայթեցրին երկու կամուրջ՝ այդպիսով աներթևեկելի դարձնելով ճանապարհը: Արդեն հուլիսի 29-ին քրդերը պայթեցրին Իրաքից եկող Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա:

Կատարվածից հետո թուրքական օդուժը Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դիրքերը ռմբակոծելուն զուգահեռ կրակի տակ առավ Թուրքիայի տարածքում PKK զինյալների հենակետերը: Երկրում ծավալված լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 39 նահանգից ձերբակալվեց շուրջ 1302 մարդ: Թուրքական զինված ուժերը հայտարարեցին, որ PKK-ի դեմ գործողությունների ընթացքում սպանվել է շուրջ 200 քուրդ զինյալ:

Այս շաբաթ ՆԱՏՕ-ն Թուրքիայի պահանջով արտահերթ նիստ հրավիրեց, որին մասնակցող երկրների դեսպանները հայտնեցին, որ դատապարտում են թուրքական պետության ներսում իրականացվող ահաբեկչական գործողությունները: Խորհրդի նիստի արդյունքներով ընդունված կոմյունիկեում երկրների ներկայացուցիչներն իրենց համերաշխությունը հայտնեցին Թուրքիային: Ու մինչ երկրում մոլեգնող ահաբեկչական ալիքի վերաբերյալ Էրդողանը հեռախոսազրույցներ էր ունենում աշխարհի տարբեր պետությունների առաջնորդների հետ, ի նչպես օրինակ ՌԴ և Իրաքի նախագահների, Հորդանանի թագավորի և Իտալիայի վարչապետի, քուրդ զինյալները շարունակում էին իրենց գործողությունները:

Լիջե գավառում քրդերը կտրեցին թուրք ոստիկան Սեդաթ Յաբալաքի ճանապարհը, ով ընտանիքի հետ Էրզրումից գնում էր Շանլըուրֆա, և առևանգեցին նրան' ընտանիքի անդամներին ձեռք չտալով: Էրզրումում և Բայազետում PKK-ի անդամների գործողությունների հետևանքով վիրավորվեց երեք զինծառայող: Հուլիսի 29-ի երեկոյան Դիարբեքիրում թեյարանի վրա իրականացրած կրակոցներից զոհվեց մեկ ոստիկան և քաղաքացի, ևս մե կը՝ վիրավորվեց: Քրդերը զինվորներ սպանեցին ու վիրավորեցին նաև Շըրնաքում: 2 ոստիկան զոհվեց նաև Փոզանթը գավառում: Հուլիսի 30-ին քրդերը հարձակվեցին անգամ Անկարա-Թեհրան ուղերթն իրականացնող գնացքի վրա:

Երկրում նմանօրինակ քաոսային իրադրության պայմաններում Էրդողանը սկսեց բացահայտել քաղաքական դաշտում քրդերի նկատմամբ իր ունեցած ծրագրերը: Նա կոչ արեց խորհրդարանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ մանդատից զրկել այն քուրդ քաղաքական գործիչներին, ովքեր, նրա կարծիքով, կապված են ահաբեկչական խմբավորումների հետ (PKK):

Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը շուտով դիմում ներկայացրեց մեջլիս իր 80 պատգամավորի անձեռնամխելիությունը վերացնելու պահանջով: Մինչ այս գործընթացը զարգացում կստանար հայտնի դարձավ, որ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել մեջլիս անցած քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ: Հետաքննությունը կընթանա Թուրքիայի քրեական օրենսգրքի «Հանրային խաղաղու թյան դեմ իրականացված հանցագործություններ» բաժնի 214/2 կետով, որը ենթադրում է «ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ զինել, սադրանքի ենթարկել»: Շուտով հայտնի դարձավ, որ ինքը՝ Դեմիրթաշը, դատական գործ է հարուցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դեմ: Գործը հարուցվել է «դատարանի անկախության վրա ազդելու և այն ուղղորդելու» հիմնավորմամբ:

Մինչ երկիրը շարունակվում էր ալեկոծվել ահաբեկչական ալիքներում, երկրում շարունակվում էին բանակցությունները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատվիրակությունների միջև: Հերթական հանդիպումներից հետո, սակայն, քեմալականները հայտարարեցին, որ ունեն 5 կարևորագույն նախապայման, առանց որի իրականացման կոալիցիայի կազմի մեջ չեն մտնի:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջ