Պակիստանում 33 մարդ մահացել է քաղցրավենիքներից թունավորումից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի Փենջաբ շրջանում ավանդական քաղցրավենիքներից թունավորվելու հետևանքով մահացել է 33 մարդ, այդ թվում հինգ երեխա, հայտնում է Daily Mirror-ը:
Մի քանի տասնյակ մարդ հիվանդացել է այն բանից հետո, երբ կերել են լադուս` պակիստանյան ավանդական կոնֆետներ:
Ոստիկանությունը ձերբակալել է այն փռի երկու տերերին և մեկ աշխատողին, որտեղից գնել էին քաղցրավենիքները երեխայի ծննդյան օրվա համար:
Փռի կողքին գտնվում է թունաքիմիկատների խանութ, որը ներկա պահին գտնվում է վերանորոգման մեջ: Ինչպես նշում է պարբերականը` խանութի տերերը փռում են թողել քիմիկատներով փաթեթ, որը, հնարավոր է՝ օգտագործվել է քաղցրավենիքներ պատրաստելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



