Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը կոչ է արել ուժեղացնել ամերիկյան հետախուզությունը Ռուսաստանի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը իր պաշտոնից ազատվելու նախաշեմին կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը տեխնիկական հետախուզության բավարար միջոցներ չի օգտագործում Ռուսաստանի զինված ուժերի մասին տվյալներ հավաքելու ուղղությամբ: Այդ մասին նա ասել է The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում:
Նա համարում է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է իր տեխնիկական հնարավորությունները կենտրոնացնել «Մոսկվայի աճող ռազմական հզորության վրա»:
Բրիդլավը պարզաբանել է, որ սարքերը, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ի կողմից զինվորականների տեղաշարժերին և ահաբեկիչների մարզական ճամբարներին հետևելու համար, կարելի էր օգտագործել Ռուսաստանի կողմից սպառնալիքը գնահատելու համար:
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չի ընդունել իրեն պարզած մեր գործընկերության ձեռքը, սակայն ընտրել է մարտնչելու ճանապարհը»,- ասել է գեներալը:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում Բրիդլավի ժամկետը լրանում է 2016 թվականի մայիսին:



