ԿՀՎ-ի ղեկավարը դեմ է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին գաղտնի տվյալների հրապարակմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի վարչակազմը չպետք Է գաղտնազերծի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ հատուկ հանձնախմբի զեկույցի՝ նախկինում չհրապարակված մասը, քանի որ այդ փաստաթղթերում անստույգ տեղեկատվություն Է բերված, ինչը կարող Է վնաս հասցնել Վաշինգտոնին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ամերիկյան NBC հեռուստաալքի եթերում այս կարծիքը հայտնել Է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրենանը:
Այդ նյութերի հրապարակման պաշտպանությամբ, որոնք, ենթադրաբար, կազմում են 28 Էջ, հանդես են գալիս ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներից ոմանք:
Դրանց հրապարակման հեռանկարն արդեն բուռն բանավեճեր Է հարուցել Վաշինգտոնում եւ բարդացրել ԱՄՆ-ի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, քանի որ, Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ փաստաթղթերը կարող են տեղեկություններ բովանդակել թագավորության իշխանությունների հետ «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի կապերի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



