Կարեն Գրիգորյանը հաղթել է Իսպանիայի արագ շախմատի մրցաշարում
ՍՊՈՐՏԻսպանիայում կայացած «Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հիանալի արդյունքի է հասել: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ Գրիգորյանը 9 հնարավորից 8 միավոր է վաստակել, ինչը թույլ է տվել հռչակվելու մրցաշարի հաղթող:
«Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը, ով գրավել է 4-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստների հետ Իսպանիայի մրցաշարին մասնակցել են 12 երկրի 129 շախմատիստ, այդ թվում` 9 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ:
Այժմ Կարեն Գրիգորյանը ուղևորվելու է Մոնտենեգրո, որտեղ պետք է մասնակցի «Ցետինյե-2016» շախմատային բաց մրցաշարին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



