Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ-ի տնտեսությունը «բռնաբարելու» մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփն Ինդիանայում կայացած հանրահավաքում քննադատել է Չինաստանի առեւտրական քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Չինաստանը կատարել Է «ամենախոշոր գողությունը համաշխարհային պատմության մեջ»:
«Մենք այլեւս չենք կարող Չինաստանին թույլ տալ բռնաբարել մեր երկիրը»,- հայտարարել Է Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Թրամփն ավելի վաղ Էլ Է Չինաստանին մեղադրել այն բանում, որ նա իջեցնում Է յուանի փոխարժեքը, որպեսզի իր ապրանքներն ավելի Էժան եւ գրավիչ դարձնի աշխարհի շուկաներում: Նրա խոսքով՝Չինաստանի իշխանությունների քաղաքականությունը կործանում Է ամերիկյան գործարարությունը եւ ոչնչացնում աշխատատեղերը:
Թրամփը խոստացել Է Չինաստանի իշխանություններին հարկադրել հրաժարվելու այդ պրակտիկայից: Միլիարդատերն իր ընտրարշավի շրջանակներում խոստանում Է Չինաստանի հետ կնքել ավելի լավ պայմաններով գործարքներ: Նա նաեւ պատրաստվում Է Չինաստանը հայտարարել «արժութային մանիպուլյատոր» եւ երկրի իշխանություններին հարկադրել հրաժարվելու արտադրանքի արտահանման լրահատկացումներից:
Միլիարդատերն առաջին անգամ Է գործածել «բռնաբարում» բառը Չինաստանի տնտեսական քաղաքականության նկատմամբ: Թրամփի կտրուկ հայտարարություններն արդեն հանգեցրել են այն բանին, որ անցյալ շաբաթ Կալիֆոռնիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նրա դեմ: Ապրիլի 27-ին Թրամփը չի կարողացել մտնել այն շենքը, որտեղ տեղի Էր ունենում Հանրապետական կուսակցության ժողովը:



