Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի անդամ տարբեր երկրների գրեթե վեց հազար զինծառայողներ են մասնակցում մայիսի 2-ին Էստոնիայում սկսված զորավարժություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
«Գարնանային փոթորիկ» վարժանքներն այս տարի խոշորագույնը կդառնան ՆԱՏՕ-ի համար: Դրանցում, բացի ընդունող երկրից, գործի կդրվեն Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները:
Էստոնիայի երկնքում թռիչքներ կկատարեն ամերիկյան F-15 կործանիչները, CH-47 Chinook ուղղաթիռնները, V-22 Osprey կոնվերտոպլանները, Լեհաստանի ռազմաօդային ուժերի Սու-22 կործանիչները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի օդուժի Eurofighter Typhoon կործանիչները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



