Կայացավ Հայաստանի ֆուտզալի առաջնության վերջին տուրը
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտզալի 2015/2016 թթ. առաջնության վերջին՝ 20-րդ տուրում կայացել են երկու հանդիպում:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ «Չարբախ»-ը հյուրընկալել էր ՎՊՀ-ին, իսկ օրեր առաջ չեմպիոն հռչակված ՀՊՏՀ-ն ուժերը չափել է «Գյումրի»-ի դեմ:
Առաջնության վերջին տուրում երկրորդ տեղում ընթացող «Չարբախ»-ը 14-2 հաշվով հաղթել է «ՎՊՀ» թիմին: «Գյումրի»-ն կարողացել է նվազագույն տարբերությամբ՝ 10-9 հաշվով հաղթանակի հասնել նորընծա չեմպիոն ՀՊՏՀ-ի նկատմամբ:
Չեմպիոնական տիտղոս նվաճած ՀՊՏՀ թիմը երկրորդ տարին անընդմեջ ուժեղագույնն է ճանաչվել Հայաստանում: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Չարբախ»-ը, իսկ երրորդ տեղում «Գյումրի»-ն է: Քառյակը եզրափակել է ՎՊՀ-ի թիմը:
«Գյումրի» թիմի ֆուտզալիստ Արա Մկրտչյանը 64 գոլով դարձել է ավարտված առաջնության լավագույն ռմբարկու:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



