Լավրովը և Քերին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆArtsakhpress.am-ը գրում է.
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի առնչությամբ:
«Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի առնչությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Լավրովն ընդգծել է Օդեսայում 2014թ. Մայիսին տեղի ունեցած ողբերգության հետաքննությանը հասնելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է, որ մինսկյան համաձայնագրերի լիարժեք կատարմանն այլընտրանք չկա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



