ԱՄՆ-ում մահացել է քանթրի ոճի հայտնի երգչուհի Լին Անդերսոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ում 67 տարեկան հասակում մահացել է քանթրի ոճի հայտնի երգչուհի, «Գրեմմիի» մրցանակակիր Լին Անդերսոնը: Այս մասին հաղորդել է երգչուհուն ընտանիքը:
Անդերսոնը մահացել է Նեշվիլ քաղաքի (Թեննեսիի նահանգ) հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր թոքաբորբի ախտանշաններով: Մահվան պատճառը եղել է սրտի կանգը:
Անդերսոնն իր առաջին ալբոմը (Ride, Ride, Ride) թողարկել է 19 տարեկանում եւ իր վրա սեւեռել քննադատների ուշադրությունը՝ ստիպելով խոսել քանթրի ոճի նոր աստղի մասին:
Սակայն իրական հաջողություն նրան բերել է 1970 թվականի թողարկած Rose Garden սինգլը, որը 7 երկրներում գլխավորել է հիթ-շքերթները: Հենց այդ երգն էլ նրան «Գրեմմի» մրցանակ է բերել:
Ընդհանուր առմամբ, երգչուհին 33 ալբոմ է թողարկել, որոնցից վերջինը՝ 2015 թվականին:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



