Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քույիկին քույր է պետք, իսկ ապագայում, հուսամ, Աստված մեզ մի որդի կպարգեւի. Մարինա Թագակչյանը՝ նորածին դստեր եւ ընտանիքի մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Երգահան հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը ապրիլի 29-ին կրկին մայր է դարձել: Նրա գեղեցիկ ընտանիքում նոր անդամ է ավելացել, ում հայրիկի եւ քույրիկի ընտրությամբ անվանել են Յանա:

«Ճիշտ է՝ մայրանալու զգացողություններն ինձ, փառք Աստծո, ծանոթ էին, բայց զգացողությունների տարբերություններ կային. առաջինի դեպքում քեզ ծանոթ չեն այդ ապրումները, հուզական դաշտն ավելի մեծ է, շատ ես կենտրոնանում նմանությունների վրա, իսկ երկրորդի պարագայում ավելի շատ մտածում եմ, որ բալիկդ առողջ լինի, մնացած ամեն ինչ արդեն երկրորդական է»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Մարինան:

Ի դեպ՝ երգահանը դեմ է կեսարյան հատմանը.

«Ինչպես Եվուլիս դեպքում, այս անգամ էլ բժշկիս զգուշացրի, որ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կեսարյան հատման դիմի: Ես չեմ ընդունում արհեստական միջամտությունը, կարծում եմ, եթե խնդիր չկա, ապա կինը պետք է իր ուժերով ունենա իր բալիկին, չէ՞ որ դա բնությունից է կնոջը տրված»,- նշեց նա:

Ի դեպ՝ Մարինան պատմեց, որ մեծ աղջիկը, ով դեռ 1 տարեկան եւ 9 ամսական է, շատ ջերմ է ընդունել փոքրիկ քույրիկին.

«Նախ պետք է ասեմ, որ մենք իմ ողջ հղիության ընթացքում Եվայի հետ հոգեբանական զրույցներ էինք ունենում, նրան բացատրում էինք, որ մամայի փորիկում իր քույրիկն է ապրում եւ շուտով նա գալու է, որպեսզի իր հետ խաղա: Դեռ հղիության ընթացքում Եվուլս գալիս էր, համբուրում փորիկս ու անհամբեր սպասում իր փոքրիկ քույրիկին, իսկ երբ նրանք հանդիպեցին, Եվուլը պինդ գրկել էր նրան, համբուրում էր ու ասում «իմ կուկա»»,- պատմեց երգահանն ու հարցին, թե ինչպես է առօրյայի կազմակերպումը պատկերացնում, որ Եվան իրեն անտեսված չզգա, պատասխանեց.

«Այ դա ինձ տանջող ամենամեծ մտավախությունն է: Պետք է շատ ուշադիր լինեմ Եվայի հանդեպ, նա շատ խելացի երեխա է, ամեն ինչ հասկանում է ու չեմ ուզի, որ իրեն անտեսված զգա: Մեզ օգնում են մեր տատիկները, Եվան էլ շատ է կապված տատիկների հետ»:

Մարինա Թագակչյանը պատմեց նաեւ ամուսնու զգացողությունների մասին.

«Ես դեռեւս ամուսնացած չէի, երբ մտածում էի, որ իմ երեխաների հայրը անկախ նրանից ինչպիսի ամուսին կլինի, բայց պետք է հրաշալի պապա լինի, ու իմ ընտրության հարցում չսխալվեցի: Ամուսինս անհավանական լավ հայր է, ուշադիր, զգացմունքային, ես շնորհակալ եմ Աստծուն նրա համար: Առաջին աղջկաս անունը ես էի ընտրել, այս անգամ, երբ իմացանք, որ աղջիկ է, որոշվեց, որ վերջնական ընտրությունը կկայացնի ամուսինս: Պատկերացրեք՝ Յանա անունը առաջիններից էր, որ նրա մտքով անցել էր, որն էլ վերջում դարձավ մեր դստեր անունը: Բացի այդ, Եվուլը չգիտեմ ինչու անընդհատ ասում էր «Անյա» ու հասկացանք, որ բառախաղի դեպքում Յանան շատ համահունչ կարող է լինել: Այնպես որ, մեր աղջկա անվան համար համատեղ ընտրությունը թերեւս ամենաճիշտն էր»,- պատմեց կրկնակի մայրիկը:

Մարինա Թագակչյանը պատմեց նաեւ, որ միշտ երազել է երեք տղա ունենալու մասին, ավելին՝ իրեն աղջկա մայրիկի դերում չի պատկերացրել.

«Միշտ մտածում էի, որ աղջիկն իր ողջ կյանքի ընթացքում շատ է տանջվում, իսկ տղաները կարող են իրենք իրենց պաշտպանել, ես ինձ չէի էլ պատկերացնում աղջկա մայրիկի դերում ու չեմ թաքցնի՝ երկուսի դեպքում էլ սեռն իմանալու ժամանակ մի փոքր տխրել եմ: Բայց այսօր փառք եմ տալիս Աստծոն, ուրախ եմ, որ երկրորդն էլ է աղջիկ, քանի որ քույիկին քույր է պետք, իսկ ապագայում հուսամ Աստված մեզ մի որդի կպարգեւի»,- ավարտեց նա:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում»